ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընտրում ենք ՌԴ ապագան. դեսպան Վոլինկինը Երևանում քվեարկությանը մասնակցության ցուցանիշն աննախադեպ է համարում

18.03.2018 15:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ընտրում ենք ՌԴ ապագան. դեսպան Վոլինկինը Երևանում քվեարկությանը մասնակցության ցուցանիշն աննախադեպ է համարում

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլիկնինը դեսպանատանը բացված թիվ 8026 ընտրատեղամասում նախագահական ընտրություններում քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Երևանում մասնակցության ցուցանիշն աննախադեպ համարեց: «Մենք ընտրում ենք Ռուսաստանի ապագան: Մենք քվեարկում ենք հանուն մեր երեխաների, թոռների ապագայի, այդ իսկ պատճառով այսպիսի ակտիվությունը հասկանալի է: Ժողովուրդը հետաքրքրված է նրանով, որ երկիրը լինի ավելի գեղեցիկ, դրանով է բացատրվում նման ակտիվությունը»,- լրագրողներին ասաց դեսպան Վոլինկինը՝ տեղեկացնելով, որ ժամը 13:00-ի սահմաններում քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 1600 մարդ: Դեսպանի խոսքով, սա շատ բարձր ցուցանիշ է ՝ համեմատած նախորդ ընտրությունների հետ:

Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Ղրիմի և Դոնբասի հարցում․ Ուկրաինայում Թուրքիայի դեսպան

Քվեարկությանը մեծաթիվ հայերի մասնակցությունը նա մեկնաբանեց այն հանգամանքով, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք ներկայում եկել են իրենց հարազատների մոտ, և չեն ցանկանում բաց թողնել քվեարկելու իրենց իրավունքը:

Ընտրության են գալիս ինչպես ՀՀ-ում բնակվող ռուսներ, այդ թվում` դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, զինծառայողներ, այնպես էլ ռուս զբոսաշրջիկներ, որոնց այցը Հայաստան համընկել է քվեարկության օրվա հետ:

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին մասնակցելու համար ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 8 թեկնածու` ՌԴ գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Պավել Գրուդինը (Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկին (Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Սերգեյ Բաբուրինը (Ռուսական համազգային միություն), Մաքսիմ Սուրայկինը (Ռուսաստանի կոմունիստներ), Գրիգորի Յավլինսկին («Յաբլոկո» կուսակցություն), Քսենիա Սոբչակը («Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցություն) և Բորիս Տիտովը (Աճի կուսակցություն):

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА