ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր` մարտի 18-ին, Ռուսաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ

18.03.2018 11:21 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Այսօր` մարտի 18-ին, Ռուսաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ

Այսօր` մարտի 18-ին, Ռուսաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Առաջադրված է ութ թեկնածու` Սերգեյ Բաբուրինը, Պավել Գրուդինինը, Վլադիմիր Ժիրինովսկին, Վլադիմիր Պուտինը, Քսենյա Սոբչակը, Մաքսիմ Սուրայկինը, Բորիս Տիտովը եւ Գրիգորի Յավլինսկին:

Թրամփը պատասխանատվություն չի ստանձնում առաջիկա ընտրություններում հանրապետականների հնարավոր պարտության համար

Առաջադրված թեկնածուներից յոթի առաջադրումը եղել է կուսակցությունների եւ քաղաքական ուժերի կողմից, իսկ մեկ թեկնածու` Վլադիմիր Պուտինն ինքնառաջադրվել է:

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընտրելու իրավունք ունի 110 միլիոն 858 հազար 228 ՌԴ քաղաքացի, որից 108 միլիոն 968 հազար 869 քաղաքացի բնակվում են Ռուսաստանում, իսկ 1 միլիոն 889 հազար 359 քաղաքացի` արտասահմանում:

Նախագահական այս ընտրությունների հիմնական խնդիրը, ըստ մասնագետների, հանդիսանալու է ցածր հաճախելիությունը եւ արդյունքների կանխատեսելիությունը: Նախագահական այս ընտրություններին առաջադրման իրավունքից զրկվել է իրական ընդդիմությունը ներկայացնող Ալեքսեյ Նավալնին, ով էլ հանդես է եկել ընտրությունները բոյկոտելու կոչով եւ հանրային շարժմամբ:

TACC լրատվական գործակալության փոխանցմամբ, այս ընտրություններին մասնակցելու են նաեւՂրիմի եւ Սեւաստոպոլի բնակիչները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА