ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Յուվենտուսի գործադիր տնօրեն. Չենք վախենում Ռեալից

18.03.2018 15:19 ՍՊՈՐՏ
Յուվենտուսի գործադիր տնօրեն. Չենք վախենում Ռեալից

«Յուվենտուսի» գործադիր տնօրեն Բեպա Մարոտան խոսել է «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում սպասվելիք դիմակայության մասին:

Ռոնալդուն իր առաջին գոլն է խփել «Յուվենտուսի» կազմում.Տեսանյութ

 

«Պատմականորեն այնպես է ստացվել, որ «Յուվենտուսը» միշտ մտնում է եվրպական ֆուտբոլի էլիտայի մեջ, դա ամրագրված է նրա ԴՆԹ-ում, դա փոխանցվում է մարզիչներին և ֆուտբոլիստներին:

 

Մենք առաջվա պես մրցունակ ենք: Կարծում եմ` «Ռեալի» հետ մեր դիմակայությունը չափազանց վաղ է, չնայած` վաղ թե ուշ մենք պետք է հանդիպեինք: Իմ կարծիքով, սա աշխարհի լավագույն ակումբն է: Շատ ենք հարգում «Ռեալին», բայց ընդհանրապես չենք վախենում նրանից»,- Մարոտայի խոսքերն է փոխանցում «Mediaset Premium»-ը:

 

Հիշեցնենք` թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին Թուրինում, իսկ պատասխան խաղը` ապրիլի 11-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА