ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ղրիմում գտնվող հին հայկական եկեղեցին հսկողության տակ կառնվի

17.03.2018 15:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ղրիմում գտնվող հին հայկական եկեղեցին հսկողության տակ կառնվի

Ղրիմի թերակղզում գտնվող և 14-րդ դարին թվագրվող հին հայկական եկեղեցին կառնվի պաշտպանության տակ, հայտնում է gkreg.rk.gov.ru կայքը՝ մանրամասնելով, որ եկեղեցու մոտ կսահմանվի հսկողության գոտի:

Հայտնի է, որ եկեղեցու մոտ հսկողության գոտի սահմանելու հարցով համապատասխան մարմիններին են դիմել տեղի հայ համայնքի ներկայացուցիչները:

«Մենք նման միջոցառումները սոցիալական տեսանկյունից կարևոր ենք համարում, ուստի՝ առավելագույն աջակցություն կցուցաբերենք ճարտարապետության բացառիկ հուշարձանի պահպանման հարցում»,-rusarminfo.ru-ն մեջբերում է Ղրիմի պետռեգիստրի և կադաստրի հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Սպիրիդոնովի խոսքերը:

Հայտնի է, որ Ղրիմի Բելոգորսկի շրջանի Տոպոլևկա գյուղում պահպանվել են 14-րդ դարին թվագրվող հայկական երկու եկեղեցիների՝ Սուրբ Սարգսի և Սուրբ Ուրբաթի ավերակները, որոնք վկայում են միջնադարում Ղրիմում մեծ հայկական համայնքի առկայության մասին:

Թուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА