ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ տարածաշրջանը, եթե Արցախը չդիմագրավեր ադրբեջանական ագրեսիան». Ն. Աղաբաբյան

17.03.2018 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ տարածաշրջանը, եթե Արցախը չդիմագրավեր ադրբեջանական ագրեսիան». Ն. Աղաբաբյան

Օրերս Արցախի պետական համալսարանում մեկնարկել են Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի աշխատանքները, որին մասնակցում են 32  բուհերի, գիտական կազմակերպության ավելի քան 120 մասնակից:

Երբ հեղափոխականները եկան հանրապետականների հետևից, ես լռեցի, քանի որ հանրապետական չէի

Նախքան լիագումար նիստի մեկնարկը՝ գիտաժողովի մասնակիցներն ու համալսարանականները ծաղիկներ են խոնարհել ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո տրվել է գիտաժողովի մեկնարկը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ԱՀ ԱԺ նախագահ, ԱրՊՀ խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը:

ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել գործընկեր բուհերին եւ գիտաժողովի մասնակիցներին՝ հրավերն ընդունելու եւ մասնակցության համար: Մ.Մինասյանն ընդգծել է վերջին երեք տասնամյակում Արցախի պետականաշինության ճանապարհին ունեցած ձեռքբերումները. երկրի, նրա ազատության եւ անկախության պաշտպանություն, պատերազմի հետեւանքով գրեթե հիմնովին ավերված տնտեսության վերականգնում, որի արդյունքում Արցախը թևակոխել է կայուն զարգացման փուլ:

Հայոց պատմության դարակազմիկ իրադարձություններից առանձնացնելով 1988 թվականի շարժումը՝ ռեկտոր Մ. Մինասյանը կարևորել է 30-ամյակին նվիրված գիտաժողովի կազմակերպումը եւ նշել, որ ներկայիս սերունդը պատրաստակամ է կրկնապատկելու ձեռքբերումները. «Ղարաբաղյան շարժումը մեզ պատգամում է հավատարիմ մնալ իրենց կյանքը սերունդների ազատության եւ բարօրության պայքարի զոհասեղանին դրած հայորդիների հիշատակին: Լինել տերը սեփական ճակատագրի և նախնյաց ժառանգության»,- հավելել է ռեկտորը՝ հույս հայտնելով, որ գիտաժողովի շրջանակներում ներկայացված զեկուցումները կարևոր կռվաններ կհանդիսանան Արցախի Հանրապետության ճանաչման ու բարգավաճման համար:

ԱՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը գոհունակությամբ նշեց, որ Արցախի մայր բուհում ավանդույթի է վերածվել հայ ժողովրդի տարեգրության կարեւորագույն տարեթվերին նվիրված գիտական միջոցառումների կազմակերպումը, ապա ներկաներին եւս մեկ անգամ հիշեցրեց, որ ինչպես 1988-ին, այնպես էլ 30 տարի անց՝ 2018-ին, համաժողովրդական հանրահավաքը մեկնարկել է հենց համալսարանից:

ԱԺ նախագահը տեղին է համարում անդրադարձը բեկումնային այդ իրադարձության բովանդակությանն ու նշանակությանը` նշելով, որ գիտական միջոցառումները քայլեր են՝ ուսումնասիրելու ղարաբաղյան շարժման եւ հաջորդած տարիների գիտական արժեքը. «Գիտաժողովը մեծարժեք քայլ կարող է լինել ղարաբաղյան շարժման եւ հաջորդած տարիների գիտական արժեքն ու կարևորությունը, դրա շուրջ կառուցվող ակադեմիական նյութը ոլորտային տարբեր ուղղություններով ուսումնասիրելու համար: Գիտականորեն հիմնավորված կարծիքներն ու մտքերը, անկասկած, հնարավորություն կտան ավելի խորը եւ համապարփակ ընկալելու այդ իրադարձության բովանդակությունն ու նշանակությունը»,- ասել է Ա. Ղուլյանը:

ՀՀԿ տատիկը հիմա էլ «Ալյանս»-ո՞ւմ

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ԱՀ ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանը  նշել է, որ դժվար է  պատկերացնել, թե ինչպիսին կլիներ տարածաշրջանը եւ ուժային կենտրոնների հարաբերակցությունը, եթե Արցախը չդիմագրավեր ադրբեջանական ագրեսիան, որը միաժամանակ կարողացավ պետություն կերտել ժողովրդավարության եւ միջազգային իրավունքի տառին հավատարիմ՝ չունենալով նախադեպ եւ փորձ: Ըստ Ն. Աղաբալյանի` այդ ճշմարտությունը միջազգային հանրությանը հասցնելու նպատակ պիտի ունենա գիտաժողովը:

«Արցախի մայր բուհը, 88-ին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտն այն օջախներից էր, որը կյանք տվեց ազատության եւ անկախության գաղափարին եւ կյանքեր զոհաբերեց այդ գաղափարի իրագործմանը: Նույն բուհում սովորում է  անկախության սերունդը, որը տերն է անկախության նվաճումներին եւ որը Արցախի համար ապահովելու է լուսավոր ապագա»,- վստահ է նախարարը:

Լիագումար նիստի ընթացքում ԱրՊՀ գիտության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը հրապարակեց «Նորանկախ պետությունների համալսարանների համագործակցության ասոցիացիա»-ի նախագահ Բերիլ Ստեփան Իորդանի ողջույնի խոսքը:

Լիագումար նիստում զեկուցումներվ հանդես եկան Ալեքսանդր Մանասյանը, Լարիսա Ալավերդյանը, Լուսինե Մարգարյանը, որից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին պատմության, գրականության, լեզվաբանության, քաղաքագիտության և իրավագիտության, տնտեսագիտության և աշխարհագրության, մանկավարժության և հոգեբանության մասնախմբերում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА