ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բացվում է Արցախ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման նոր հեռանկարներ

17.03.2018 12:38 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Բացվում է Արցախ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման նոր հեռանկարներ

Մարտի 12-ից Արցախի հանարպետության նախագահ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում: Արցախի պատվիրակությունն արդեն ունեցել է մի շարք հանդիպումներ, այդ թվում` Կոնգրեսում մասնակցել է Արցախի ազատարգրական պայքարի 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Ճիշտ է, այս առթիվ` Ադրբեջանը հերթական անգամ ցուցաբերեց մեծ խանդ եւ բողոքի նոտա հղեց ԱՄՆ-ին, այդուհանդերձ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում շարունակում է իր աշխատանքներն ու հանդիպումները:
Արցախի Հանրապետության ԱԺ փոխխոսնակ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով այս այցին ու դրա կարեւորությանը , փաստեց, որ Արցախի մոտեցումն այն է, որ պետք է ինտենսիվ աշխատանքներ իրականացվեն` աշխարհին ինտեգրվելու եւ Արցախ աշխարհը ներկայացնելու համար.«Չնայած Ադրբեջանի պայքարին, մենք այս ասպարեզում գրանցել ենք որոշակի հաջողությունների: Եթե 2015 թվականին ԱԺ ընտրություններից եւ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Արցախ է այցելել երեք երկրների պատվիրակություններ, ապա դրանից հետո մենք ընդունել ենք 32 երկրի պատվիրակություններ: Այդ մարդիկ Արցախ գալով` դառնում են բարեկամներ, ինչ-որ տեղª նաեւ մեր դեսպանները`վերադառնալով իրենց երկրներ: Պատահական չէ, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է խանգարել այդ գործընթացին, հատկապես "սեւ ցուցակների" միջոցով վերջինս ձգտում է, որպեսզի Արցախն այդ կապերը չունենա: Հասկանալի է, որ այս դեպքում ԱՄՆ-ն ունի իր շահերը, մյուս կողմից էլ` այդ երկրի էլիտան հասկանում է, որ Արցախը ձգտում է ազատության: Կարծում եմ` Արցախ-ԱՄՆ հարաբերությունների զարգացումը նորանոր հեռանկարներ կբացի մեզ համար»,-ընդգծեց Վահրամ Բալայանը:

Արփինե Հովհաննիսյանն արձագանքել է իր՝ «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք» արտահայտությանը


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА