ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանում հայ «օրենքով գող» եղբայրներ են ձերբակալվել

17.03.2018 13:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանում հայ «օրենքով գող» եղբայրներ են ձերբակալվել

Վրաստանի իրավապահ մարմինները մարտի 15-ի երեկոյան, Իսանիում՝ հատուկ գործողությունների արդյունքում, ձերբակալել են երկու անձի: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ձերբակալվածները Ռուբեն եւ Գրիգոր Գրիգորյաններն են, հաղորդում է «Aliq.ge»-ն: 

«Խուզարկությունը միտված էր ոչ թե ձայնագրության բացահայտելուն, այլ մեր հասարակական գործունեության վրա ճնշում գործադրելուն»

Նախարարության տվյալներով, հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները փորձել են խոշոր չափերով գումար վերցնել քաղաքացիներից՝ ֆիզիկական բռնության սպառնալիքով:

«Ձերբակալված են 1983 թվականին ծնված, նախկինում դատապարտված Ռուբեն Գրիգորյանը եւ 1980 թվականին ծնված, նախկինում բազմիցս դատապարտված, այժմ պայմանական պատիժ կրող, «օրենքով գող» համարվող Գրիգոր Գրիգորյանը: Նրանց կատարած հանցանքի համար նախատեսվում է 6-9 տարվա ազատազրկում»,- նշված է ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА