ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրիայում թուրքական օդուժի ավիահարվածի հետևանքով զոհվել է 16 խաղաղ բնակիչ

17.03.2018 11:37 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիայում թուրքական օդուժի ավիահարվածի հետևանքով զոհվել է 16 խաղաղ բնակիչ

Թուրքիայի ռազմաօդային ուժերն ավիահարված են հասցրել սիրիական Աֆրին շրջանում գտնվող հիվանդանոցի ուղղությամբ, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում գրանցվել է 16 զոհ, հայտնում է gazeta.ru-ն՝ սիրիական SANA գործակալությանը հղումով:

Նշվում է, որ զոհերի թվում կան նաև երեխաներ: Հաղորդվում է տասնյակ վիրավորների մասին:

Հիվանդանոցի աշխատակիցը հայտնել է, որ շինությունը զգալի նյութական վնաս է կրել:

Նշվում է, որ ավիահարվածի հետևանքները խոչընդոտում են հիվանդանոցի աշխատակիցների կողմից վնասվածքներ ստացած խաղաղ բնակիչներին օգնության ցուցաբերման գործընթացին:

Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА