ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփի փաստաբանները պոռնոդերասանուհուց 20 մլն դոլար են պահանջում՝ նախագահի հետ սեքսի մասին լռելու պայմանագիրը խախտելու համար

17.03.2018 12:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփի փաստաբանները պոռնոդերասանուհուց 20 մլն դոլար են պահանջում՝ նախագահի հետ սեքսի մասին լռելու պայմանագիրը խախտելու համար

Պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդի (Սթորմի Դենիելս) ու նախագահ Դոնալդ Թրամփի միջև սկանդալը շարունակվում է։

Թրամփն արհամարհել Է Պուտինի հետ հանդիպման համար իր օգնականների կազմած նյութերը. WP

Հիշեցնենք, որ 38-ամյա դերասանուհին, որի ծննդյան տարեդարձն, ի դեպ, այսօր է (ինչի կապակցությամբ մենք նրան շնորհավորում ենք) դրամահավաք է սկսելհամացանցում քրաուդֆանդինգի միջոցով ու արդեն 180 հազար դոլար է հավաքել, որպեսզի Թրամփին վերադարձնի լռության համար նրա վճարած գումարը։

Ըստ պայմանագրի՝ դերասանուհին պետք է լռեր Թրամփի հետ սեքսի մասին՝ դրա դիմաց ստանալով 130 000 դոլար։ Բայց, հասկանալով, որ այդ պատմության մասին խոսելով ավելի շատ գումար կարելի է վաստակել, Սթորմին, որը հավաստիացնում է, որ իրեն սպառնում են ֆիզիկական հաշվեհարդարով, որոշել է խզել պայմանագիրը։

Ահա և նախագահի արձագանքը՝ նրա փաստաբան Մայքլ Քոհենը դատի է տվել պոռնոդերասանուհուն՝ պետության ղեկավարի հետ իր հարաբերությունների մասին տեղեկությունները հրապարակելու համար։

TMZ-ի փոխանցմամբ՝ փաստաբանը Քլիֆորդից պահանջում է 20 մլն դոլար որպես փոխհատուցում՝ չհրապարակման մասին կնքված պայմանագրի խախտման 20 դեպքերի համար, յուրաքանչյուր դեպքը գնահատվում է մեկ միլիոն՝ ըստ այդ նույն պայմանագրի կանոնների։

Հայցի մանրամասները այս պահին հայտնի չեն։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА