ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Առանց գլխաշորի աշակերտուհի տեսնելիս նյարդայնանում եմ». թուրք պաշտոնյա

17.03.2018 12:08 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Առանց գլխաշորի աշակերտուհի տեսնելիս նյարդայնանում եմ». թուրք պաշտոնյա

Թուրքիայի Բարթըն նահանգի կրթության վարչության պետ Յաշար Դեմիրը հայտարարել է, որ նյարդայնանում է դպրոցներում գլխաբաց աշակերտուհիներ տեսնելիս:

Թուրքիայում մանրամասներ են ներկայացրել Արարատ լեռան լանջին բռնկված հրդեհի մասին

Դեմիրը նման հայտարարությամբ է հանդես եկել Բարթընի Ուլուս շրջանի Իմամ հաթիփ կրոնական վարժարանում կազմակերպված իմամների ամենամսյա ժողովի ժամանակ:  

Ժողովում ելույթ ունենալիս Դեմիրը հրապարակավ հայտարարել է նաև, որ բոլոր դպրոցների տնօրեններին խիստ զգուշացրել է գլխաշորերի վերաբերյալ:

Դեմիրը ելույթի ժամանակ խոսել է նաև 4-6 տարեկան երեխաների շրջանում Ղուրանի կուրսեր անցկացնելու անհրաժեշտության մասին: Թուրք պաշտոնյայի խոսքով երեխաներն այդ տարիքից արդեն պետք է կապված լինեն կրոնին:  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА