ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔՊ-ԼՀ հակասություններում «Հանրապետությունը» դիտորդի դերում է

16.03.2018 21:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՔՊ-ԼՀ հակասություններում «Հանրապետությունը» դիտորդի դերում է

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ որոշել է ամենաընդդիմադիրը լինելու իր «մենաշնորհը» չկիսել անգամ հարազատ դաշինքի մյուս կուսակցությունների հետ: Պարզվում է` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի քաղաքապետարանին իրազեկում է ներկայացրել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար: Երեւանի քաղաքապետարանն արդեն ի գիտություն է ընդունել իրազեկումը` ապրիլի սկզբին նախատեսված ՔՊ-ական հանրահավաքի եւ երթի մասին: Ուշագրավ է այն, որ ՔՊ-ականները հենց իրենք են հայտարարում ու հպարտորեն նշում, որ «Ելքի» մաս կազմող «Լուսավոր Հայաստանն» այս շրջանում դեմ է փողոցային պայքարին: Ավելին` հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ «Ելքում» միասնական դիրքորոշում չկա: Եվ մինչ ՔՊ-ի եւ ԼՀ-ի ջրերը մի առվով չեն հոսում, «Ելքի» երրորդ կուսակցությունը` «Հանրապետությունը», ստանձնել է դիտորդի դերն ու սպասում է իրադարձությունների զարգացմանը: «Հանրապետության» ցուցակով ԱԺ «Ելք» խմբակցությունում տեղ գտած պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ մեզ հետ զրույցում` տվեց խուսափողական պատասխան` կապված հանրահավաքին մասնակցել-չմասնակցելու հետ: Ա. Զեյնալյանը պատճառաբանեց, որ նոր է դուրս գալիս ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստից, ապա հավելեց. «Դրա վերաբերյալ որեւէ դիրքորոշում հայտնել այս պահին չեմ կարող»:

«Ի վերջո, ի՞նչ են ուզում. մեր հաղթանակած, հզոր բանա՞կը թուլացնել». լեգենդար հետախույզ

Ամեն դեպքում, դժվար է ենթադրել, որ սա, իսկապես, անակնկալ էր «Ելքի» համար, որովհետեւ առնվազն վերջին մի քանի շաբաթների ընթացքում ուղղակիորեն կամ անուղղակիորեն Ն. Փաշինյանն ակնարկում էր, որ միայնակ, թե` միասին, սիրտը փողոցային պայքար է ուզում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА