o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

28.06.2016 14:03 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Իլհամ Ալիեւի մեծն քարդաշ եւ յոլդաշ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ իր իսկ անզգույշ խոսքի պատճառով բավականին անհարմար վիճակում է հայտնվել հենց Բելառուսում: Նա հեռուստաեթերում կոչ էր արել «հանվել եւ անցնել աշխատանքի», ինչին եղավ բավականին զարմանալի արձագանք սոցիալական ցանցերում: Հարյուրավոր բելառուսներ եւ բելառուսուհիներ որոշեցին իրենց նախագահի խոսքը բառացի հասկանալ, ու սոցիալական ցանցերը հեղեղվեցին հարյուրավոր` աշխատավայրում արված մորեմերկ նկարներով: Դե ինչ, երեւի թե, «բատկոյի» կողմից հայացքը այդքան հաճախ եւ սիրալիր դեպի նավթաբույր Բաքու շեղելը զարմանալիորեն հանգեցրել է որոշակի ցրվածության, եւ մարդը սկսել է այդքան էլ չհետեւել սեփական խոսքին: 

ԶԱՐՄԱՆՔ

Թեեւ այդքան հերքումներ են հնչել, սակայն ոմանք շարունակում են շրջանառել դավադրության  տեսությունները` իբր Ռուսաստանը Ադրբեջանի հետ գաղտնի պայմանավորվել է մեզ ստիպել, որպեսզի հողեր հանձնենք: Եվ ահա այդ տխմարագույն զարմանալի բարբաջանքներին իր հարվածը հասցրեց եւ Մոսկվայի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն ԱԼԵՔՍԵՅ ՄԱՐՏԻՆՈՎԸ. «Այս հարցն ավելի արդիական դարձավ հատկապես նախագահների` Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո: Երբեմն հարցը նաեւ այսպես է հնչում. Ռուսատանը կարո՞ղ է արդյոք Ադրբեջանին ու Հայաստանին ստիպել կարգավորել այս հակամարտությունը: Ռուսաստանը որեւէ մեկին չի պատրաստվում որեւէ բան ստիպել, Ռուսաստանը պատրաստ է երաշխավորել տարածաշրջանում խաղաղություն եւ այդ մասին խոսում է ամենատարբեր հարթակներից: Ռուսաստանը կովկասյան ժողովուրդների համար լուրջ պատասխանատվություն է կրում»: Լսեցի՞ք, այդ դմբո գլուխներ` ռուսները չեն պատրաստվում որեւէ մեկին որեւէ բան ստիպել, եւ այդ «որեւէ մեկի» կատեգորիայի մեջ, անշուշտ, նաեւ մենք ենք: Ավելին, Արցախի պարագայում, ըստ Մարտինովի. «Հարցին պետք է այլ տեսանկյունից նայել. կմնա՞ Ադրբեջանն ընդհանրապես որպես հանրապետություն առաջիկա տարիների ընթացքում, թե՞ չի մնա: Երաշխիք կա՞ արդյոք, որ Ադրբեջանը կպահպանի պետականությունը, թե նրան կսկսեն մասնատել, ինչպես ուտելիք: Էրդողանի մոտեցումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում առաջինը ուտելիքի կարգավիճակում հայտնվելու է հենց Ադրբեջանը, եւ հենց Ադրբեջանին են մասնատելու առաջինը»: Սակայն ժողովուրդը ճիշտ է ասում, որ խելոքին մին են ասում, իսկ հիմարին` հազարումին, քանզի զարմանալիորեն հիմա էլ հայտնվել են գրչակներ, ովքեր ասում են` չենք հավատա, մինչեւ անձամբ Պուտինը չհերքի:

Այն, որ Հայաստանի քաղաքական դաշտը լեցուն է քաղաքական աղանդներով, անհերքելի փաստ է, եւ դրանք այնքան աներես են, որ զարմանալիորեն կարող են հունից հանել նաեւ ընդդիմադիրներին: Այսպես, ըստ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ` ԱԺ ընտրությունները հրաշալի հնարավորություն են` դրանցից ազատվելու. «Այսօր նոնսենս է, որ Հայաստանի Հանրապետությունում 80 քաղաքական միավոր կա, որոնց գերակշռող մասը փոքրաթիվ սեկտաներ են: Շատ վայրագ, շատ ագրեսիվ սեկտաներ, որոնք կարծում են` միակ ճիշտ, միակ անփոխարինելին, անքննադատելին իրենք են, իսկ մնացածը` հաճախորդ են, պայմանավորվածությունների դաշտում են գործում: Սոցիալական ցանցերում ունեն իրենց սպասարկող փոքր խումբը եւ կարծում են` իրենց ճահճից այլ բան չեն տեսնում: Ըստ իս, քաղաքական դաշտի ամենավտանգավոր պահը հենց աղանդավորականացումն է»: 

Բավականին դաժան քաշվել են եւ «Եվրոպայի վկա» աղանդի հետեւորդները: Տարիներով անգլերեն են սովորել, նույնիսկ «Ֆեյսբուքում» իրար հետ անգլերեն են շփվում` անտեսելով մայրենի լեզուն, բայց ըստ Եվրախորհրդարանի սահմանադրական հարցերի հանձնաժողովի նախագահ ԴԱՆՈՒԹԱ ՀՅՈՒԲՆԵՐԻ` այսօրվանից ԵՄ-ում անգլերենը փաստացի կորցնելու է պաշտոնական լեզվի կարգավիճակը. «Եթե Միացյալ Թագավորությունը Եվրամիության կազմում չլինի, անգլերենը պաշտոնական լեզու չի լինի»: Դե ինչ, դժվար է եվրոպամոլների կյանքը, քանզի մինչեւ ֆրանսերեն ու գերմաներեն սովորեն, ահագին ժամանակ կանցնի, մինչդեռ հենց այսօր սպասվում է, որ Եվրախորհրդարանում Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը ներկաներին կդիմի արդեն ոչ թե 3 լեզվով, այլ միայն ֆրանսերեն եւ գերմաներեն: 

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА