o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գատուզո. Մխիթարյանը ոչ միայն տեխնիկապես է տաղանդավոր, այլ նաև արագ խաղացող է

15.03.2018 12:19 ՍՊՈՐՏ
Գատուզո. Մխիթարյանը  ոչ միայն տեխնիկապես է տաղանդավոր, այլ նաև արագ խաղացող է

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն Լոնդոնի «Արսենալի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման նախախաղային ասուլիսում խոսել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

Հենրիխ Մխիթարյանը կրկին մարզվել է ընդհանուր խմբում

«Մխիթարյանը խաղացող է, որի խաղը է լավացել Անգլիա տեղափոխությունից հետո: Նա լավ է պատրաստված ոչ միայն տեխնիկապես, այլեւ բարելավել է իր խաղի արագությունը։ Նա ոչ միայն տեխնիկապես է տաղանդավոր, այլ նաև արագ խաղացող է»,- «Միլանի» ու Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է calciomercato.com-ը։

Հիշեցնենք, որ Միլանում կայացած առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր 2։0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ։ Դա 29-ամյա կիսապաշտպանի առաջին գոլն էր «Արսենալում»։

Մարտի 15-ին Լոնդոնում կայանալիք «Արսենալ» - «Միլան» հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 00։05-ին (մարտի 16): 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА