ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրանսահայ նկարչուհի Ասիլվայի նվերը Գրականության և արվեստի թանգարանին

14.03.2018 17:57 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսահայ նկարչուհի Ասիլվայի նվերը Գրականության և արվեստի թանգարանին

Օրերս Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը շնորհակալագիր հանձնեց Եվրոպայում ճանաչված հայազգի նկարչուհի, քանդակագործ Ասիլվային` նրա «Պատմության էջեր» կտավը թանգարանին նվիրելու համար: Կտավը նկարչուհու պատասխանն է եղեռնազոհ մտավորական Գարեգին Խաժակի 100-ամյա նամակին և ներառված է «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում. դատարկ, սպիտակ էջերը խորհրդանշում են պատմությունը մաքրագրելու անհրաժեշտությունը:

Ապրիլյան պատերազմի անկյուն չունենալով` ստեղծում ենք թավշյա հեղափոխության ցուցասրահ

Լինելով Եղեռնից մազապուրծ ծնողների ժառանգ` Ասիլվան չէր կարող իր ստեղծագործություններում չարտացոլել Ցեղասպանության արհավիրքը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պահվող իր «Աքսորըե կտավի առիթով նկարչուհին գրում է. «Իմ յարազատների և ամեն ազգի ու հավատի մարդկանց հիշատակին, ովքեր կրել ու կրում են նույն ճակատագիրը» և ավելացնում` «Բոլոր այն տղամարդկանց ու կանանց, ովքեր զրկվեցին իրենց կյանքից, յուսահատության ու տառապանքի վերջին շնչում` անթաղ մարմինները հանձնեցին հողին, յոգիները` գալիք արդարությանը»:

Ասիլվան ցուցադրվել է շուրջ 160 երկրներում` Հայաստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա, Բելգիա, Մոնակո, Ճապոնիա, Իսրայել, Թուրքիա և այլն: Ծնվել և նախնական կրթություն է ստացել Ստամբուլում  (Թուրքիա),սակայն, իր կյանքի համար ապահով չզգալով, տեղափոխվել Ֆրանսիա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА