ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մուստաֆի․ Ակնհայտ է, որ Մխիթարյանն ու Օբամեյանգն ունեն միասին խաղալու մեծ փորձ

14.03.2018 17:56 ՍՊՈՐՏ
Մուստաֆի․ Ակնհայտ է, որ Մխիթարյանն ու Օբամեյանգն ունեն միասին խաղալու մեծ փորձ

Լոնդոնի «Արսենալի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Շկոդրան Մուստաֆին խոսել է իր ակումբակիցներ Հենրիխ Մխիթարյանի եւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին։  «Ակնհայտ է, որ նրանք ունեն միասին խաղալու մեծ փորձ, սակայն ֆուտբոլում 2 կամ 3 խաղացողները բավականաչափ չեն հաջողության համար։ Մենք պետք է բարելավենք թիմային խաղը։  Պետք է գտնենք որոշումներ, որպեսզի բոլոր ֆուտբոլիստները կարողանան ցուցադրել իրենց լավագույն որակները։ Այդ դեպքում մենք զգալիորեն կլավացնենք մեր գրանցած արդյունքները։  Դեռ վաղ է վերջնական կարծիք հայտնել Օբամեյանգի մասին, քանի որ նրան ժամանակ է հարկավոր։ Մի քանի խաղ հետո հնարավոր կլինի ասել, թե ինչպես է ընթանում նրա հարմարվելու փուլը»,- Մուստաֆիի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը։  Հիշեցնենք, որ «Ուոթֆորդի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի խաղում (3։0) Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը գոլային փոխանցում էր կատարել Օբամեյանգին, իսկ գաբոնցի հարձակվողն օգնել էր գոլ խփել Մխիթարյանին։

Օդից չենք կարող ունենալ Մեսսիներ կամ Ռոնալդուներ. Վանեցյանըՙ արդարանում է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА