ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սուրբ գիրքն ամեն օր»

14.03.2018 18:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սուրբ գիրքն ամեն օր»

 

Հեղինակ՝ Ռուբեն վարդապետ Զարգարյան

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (14 մարտ 2018թ.)
ՄԵԾ ՊԱՀՔ, օր երեսունմեկերորդ

Փաստաթղթավորման մեջ է դրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը ապահովող օրենքի նախագիծ

Մովսեսը դիմեց Աստծուն. «Եթե ինձ չհավատան, իմ ասածը չլսեն, (քանի որ նրանք կարող են ասել, թե՝ Աստված քեզ չի երևացել), ես ի՞նչ ասեմ նրանց»։ Տերն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Մովսեսը պատասխանեց. «Գավազան»։ Տերն ասաց. «Գետի՛ն գցիր դա»։ Մովսեսը գետին գցեց գավազանը, այն օձ դարձավ, և Մովսեսը փախավ դրանից։ Տերն ասաց Մովսեսին. «Երկարի՛ր ձեռքդ և բռնի՛ր դրա պոչից»։ Նա երկարեց ձեռքն ու բռնեց պոչից, եւ օձը գավազան դարձավ իր ձեռքում։ «Այդպես կանես, որպեսզի քեզ հավատան, որ քեզ երևացել է նրանց հայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Տերը նորից ասաց նրան. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»։ Նա ձեռքը դրեց իր ծոցը, ապա հանեց այն ծոցից, և ձեռքը ձյան նման սպիտակեց, ինչպես բորոտների մոտ է լինում։ Աստված ասաց. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»։ Նա ձեռքը ծոցը դրեց, ապա հանեց այն իր ծոցից, և ձեռքը վերստին ստացավ իր մարմնի նախկին գույնը։ Աստված ասաց. «Եթե չհավատան քեզ և չունկնդրեն առաջին նշանի ձայնին, ապա կհավատան քո երկրորդ նշանին։ Եթե պատահի, որ չհավատան երկու նշաններին էլ, չանսան քո ասածին, ապա գետից ջուր կվերցնես, կթափես գետին, և գետից վերցված ջուրը գետնի վրա արյուն կդառնա»։ 
Մովսեսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, մինչև օրս ես պերճախոս չեմ եղել, ոչ իսկ երբ սկսեցիր խոսել քո ծառայի հետ, որովհետև անվարժ եմ խոսում, ծանրախոս եմ»։ Տէրն ասաց Մովսեսին. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կույրին։ Մի՞թե ոչ ես՝ Աստվածս։ Արդ, գնա՛, ես կբացեմ քո բերանը, քեզ կսովորեցնեմ, որ ասես այն, ինչ պետք է ասել»։ Մովսեսն ասաց. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, մեկ ուրիշ կարող մարդու ընտրիր, նրան ուղարկիր»։ Տերը խիստ բարկացավ Մովսեսի վրա. «Մի՞թե ղևտացի Ահարոնը քո եղբայրը չէ։ Գիտեմ, որ նա քո փոխարեն փայլուն կխոսի։ Նա քեզ ընդառաջ կգա և քեզ տեսնելով՝ ամբողջ հոգով կուրախանա։ Կխոսես նրա հետ և իմ պատգամները կը դնես նրա շրթներին։ Ես կբացեմ քո բերանն ու նրա բերանը, ձեզ կսովորեցնեմ այն, ինչ պետք է անեք։ Ժողովրդի հետ քո փոխարեն նա կխոսի, նա կլինի քո խոսափողը, իսկ դու նրա համար կլինես ներշնչող Աստված։ Այն գավազանը, որ օձ դարձավ, կառնես ձեռքդ և դրանով նշաններ կգործես»։
(Գիրք Ելից 4:1-17)
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА