ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հույս ունեմ, որ մինչև երեկո Աֆրինը կընկնի». Էրդողան

14.03.2018 17:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Հույս ունեմ, որ մինչև երեկո Աֆրինը կընկնի». Էրդողան

Մարտի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախագահական նստավայրում տեղի ունեցած Գյուղապետերի 46-րդ համաժողովում հայտարարել է, որ  մինչև երեկո երկրի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում իրենց վերահսկողության տակ կվերցնեն Աֆրին շրջանի համանուն քաղաքը։

Էրդողանը հայտարարել է, որ Ջամալ Խաշոգջիի սպանության հրամանը տրվել է Սաուդյան Արաբիայի կառավարության բարձրաստիճան անձանցից

«Ցանկացա տեսնել վերջին տվյալները, թե  որքան ահաբեկիչ է սպանվել Աֆրինում, և պարզվեց՝ վնասազերծվել է 3444 ահաբեկիչ: Մենք մի քիչ էլ մոտեցանք Աֆրինին: Հույս ունեմ՝ մինչև երեկո Աֆրինը ամբողջությամբ կընկնի», -ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ իրենք կանգ չեն առնի և քուրդ զինյալների դեմ գործողությունը կշարունակվի սիրիական Մանբիչում, Եփրատ գետի արևելյան ափում և Հյուսիսային Իրաքում, որտեղ գտնվում է քրդերի գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը։ Նրա խոսքերով՝  քրդական ուժերի դեմ գործողությունները կշարունակվեն մինչև թուրք-իրաքյան սահման։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Հավելենք նաև, որ Թուրքիան  Սիրիայի քրդական ուժերին նույնացնում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության » (ՔԲԿ-PKK) հետ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА