ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

14.03.2018 22:50 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ (ՄԱՐՏԻ 1-Ի ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ` «ՀԱՌԱՉԱՆՔԸ» ՊՈԵՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

– Բացեցին տեսան գրված զակոնում, Որ Նիկոլը նորից գաղութ է գնում:

 

ՊՈՒՏԻՆԸ` ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԻՆ (ՊՈՒՏԻՆԻՆ ՄԵՐԿԵԼԸ ԳԱՐԵՋՈՒՐ ԲԵՐԵԼՈՒ, ԻՍԿ ՊՈՒՏԻՆԸ ՄԵՐԿԵԼԻՆ ՎՈԲԼԱ ՏԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Աղջի, վոբլան բերել եմ, սառնարանից պիվան հանի:

 

ԻՆՁ ԴՐԴԵՑԻՆ, ԵՍ ՉԷԻ ՈՒԶՈՒՄ

Ըստ Վիկտոր Սողոմոնյանի` Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ մարտի 1-ի ողբերգական դեպքերը հրահրելու համար, իսկ Ռոբերտ Քոչարյանի դեմ` Նիկոլի կողմից հրահրվելու համար:

 

 

 

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ (ԱԳՆ-ՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՍՏԻՔ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՄՈՒԼՈՒՄ ԵՂԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Էդ ինչի, ես անգլո՞ւխ եմ, որ գլխավոր քարտուղար եք բերում:

 

ОККУПАНТЫ (ԽՆԿՈ ԱՊՈՐ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾՔ ԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՄՈՒԼԻ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Գագիկ Բեգլարյանի` մինչեւ Ալիեւը Բաքվից մեկ, երկու, երեք, չորս անելով գա Երեվանը գրավի` ինքը հենց տեղում մեկ-երկու, մեկ-երկու անելով` արդեն սկսել է հայոց մայրաքաղաքը գրավել:

 

ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Он уехал, но очень хотел вернуться.

 

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՐԻՆ (ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Տարածքային  կառավարման նախարարության` անասունների անձնագրերի տրամադրման ավարտից հետո անցնելու են Թաղման բյուրոյի ստեղծման աշխատանքներին, որպեսզի ճշգրիտ իմացվի, սույն անասունը սատկել է եւ տեղափոխվել երշիկի արտադրամաս, թե սպանդանոցում անժամանակ վախճանվել է:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА