ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՈՆՅԱՆԸ ԴԵՌ ՀԱՂԹԵԼՈՒ ՇԱՆՍԵՐ ՈՒՆԻ

14.03.2018 22:15 ՍՊՈՐՏ
ԱՐՈՆՅԱՆԸ ԴԵՌ ՀԱՂԹԵԼՈՒ ՇԱՆՍԵՐ ՈՒՆԻ

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթանում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, որի մեկնարկային քայլի իրավունքը վերապահված էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Մինչ մրցաշարի մեկնարկը, հիմնական ֆավորիտ համարվում էր Լեւոն Արոնյանը, ով վերջին ծամանակաշրջանում հրաշալի մասնակցություն է ունենում միջազգային մրցաշարերում:

Աշխարհի առաջնությունը Հայաստանում է. լեգենդները ժամանել են Երևան

Իր մեկնարկից առաջ հայ գրոսմայստերն ասել էր, որ Բեռլինում պայքարը թեժ է լինելու, բայց իր նպատակը հաղթնակն է: Սակայն այս մակարդակի մրցաշարում, որտեղ ներկա են շախմատի համաշխարհային գիգանտները, մրցապայքարը բարդ է, ինչն էլ ցույց են տալիս կայացած տուրերի արդյունքները: Ինչեւէ, կայացել են 3 տուրերի պարտիաները: Առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Չինաստանը ներկայացնող գրոսմայստեր Դին Լիրենի հետ: Հայ շախմատիստն ուներ որոշակի առավելություն, սակայն հաղթանակի հասնելու համար պահանջվում էր խիստ ռիսկային քայլ, եւ Արոնյանը որոշեց կրկնել քայլերը՝ 22-րդ քայլում կնքելով հաշտություն: Երկրորդ տուրը Արոնյանը մրցեց Ադրբեջանը ներկայացնող գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ: Սեւերով խաղացող հայ շախմատիստը պարտիայի սկզբնախաղում հավասարեցրեց դիրքը, եւ խաղի 24-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ-ոքիի: Երրորդ տուրում Արոնյանը սպիտակներով հանդիպեց Վլադիմիր Կրամնիկին: Պարտիայի սկզբնամասում ռուս գրոսմայստերը ուժեղ նորույթ կիրառեց եւ գրոհ ձեռնարկեց Արոնյանի թագավորական թեւում: 27-րդ քայլում Արոնյանը մատային սպառնալիքի տակ անձնատուր եղավ:

Այսպիսով, երեք պարտիայից հետո Արոնյանն ունի մեկ միավոր: Սա նրա համար բարդ վիճակ է ստեղծում, թեեւ մարզիչ Աշոտ Նադանյանը վստահ է, որ հայ շախմատիստը դեռ հաղթելու մեծ հնարավորություն ունի. «Հաղթելու նրա շանսերը շատ բարձր եմ գնահատում, որովհետեւ երկար մրցաշար է՝ 14 փուլ է, առանց պարտվելու անհնար է: Ավելի լավ է՝ առաջին 3 պարտիայում պարտվես, քան` վերջին 3-ում: Չմոռանանք, որ Լեւոնը պարտությունից հետո ավելի լավ է սկսում խաղալ: Համոզված եմ, որ մեկնարկային այս ճնշումը կանցնի»:

Այսօր՝ մարտի 14-ին, կկայանա մրցաշարի չորրորդ տուրը, որի շրջանակներում Արոնյանը սեւերով կխաղա Սերգեյ Կարյակինի դեմ: Մարզչի կարծիքով. «Երբ զայրացած ես, ուզում ես հաղթել, հարմար հակառակորդ է: Ինձ թվում է՝ նա նաեւ մի փոքր վախենում է Լեւոնից: Կարծեմ, նրանց վերջին պարտիան էր, որ Լեւոնը շատ վատ դիրքում ոչ-ոքի առաջարկեց, ու Կարյակինը համաձայնեց: Մի քիչ էլ խաբեց այդ պահին: Լեւոնին ասացի՝ հաջորդ անգամ քեզ չի հավատա, եթե ոչ-ոքի առաջարկես: Ասաց՝ ոչինչ, մյուս անգամ այլ կերպ կխաբեմ»:

Football Italia. Ռոնալդուի տրանսֆերի մասին կհայտարարվի երկուշաբթի

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА