ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՎԻՐԵԼ Է ԱՇԽԱՐՀԻՆ ՉԳԵՐԱԶԱՆՑՎԱԾ ՎԱՐՊԵՏՆԵՐ»

14.03.2018 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՎԻՐԵԼ Է ԱՇԽԱՐՀԻՆ ՉԳԵՐԱԶԱՆՑՎԱԾ ՎԱՐՊԵՏՆԵՐ»

Օրերս Երեւանում կկայանա ռուսական արվեստի հայ կոլեկցիոներների`  գեղանկարչության, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների եւ սրբապատկերների անվճար եւ կոնֆիդենցիալ գնահատում` «Bonhams» բրիտանական հնագույն աճուրդի տան կողմից:

Ապրիլյան պատերազմի անկյուն չունենալով` ստեղծում ենք թավշյա հեղափոխության ցուցասրահ

Ընկերության առաջատար փորձագետ ու ռուսական արվեստի բաժնի տնօրեն` Դարյա Չերնենկոյի համոզմամբ, Հայաստանում բավականին մեծ հետաքրքրություն կա միջազգային աճուրդի շուկային մասնակցելու համար. «Հայաստանն իր գեղանկարչական դպրոցի հարուստ պատմությամբ ունի հավաքածու ստեղծելու հնագույն ավանդույթ: Ամենահայտնի անուն, որն ասոցացվում է այս երեւույթի հետ` Արամ Աբրահամյանն է, ում արժեքավոր հավաքածուն հիմք հանդիսացավ Երեւանում ռուսական արվեստի թանգարանի ստեղծմանը»:

Ըստ Դ. Չերնենկոյի` հայկական դպրոցը կարեւոր տեղ է զբաղեցնում ռուսական եւ սովետական պատմության մեջ. «Հայաստանը նվիրել է աշխարհին այնպիսի չգերազանցված վարպետներ, ինչպիսիք են` Հովհաննես Այվազյան /Իվան Այվազովսկի/, Մարտիրոս Սարյան, Ալեկսանդր Բաժբեուկ-Մելիքյան, Եղիշե Թադեւոսյան, Դմիտրի Նալբանդյան եւ այլ նշանավոր տաղանդներ: Այս նկարիչների աշխատանքները, որպես կանոն, ունեն մեծ աճուրդային հաջողություն»:

Ընկերության փորձագետի վստահմամբ` «Bonhams» տան հաճախորդների թվում են` Հայաստանի նշանավոր կոլեկցիոներները, բայց կազմակերպիչների համար նույնքան հետաքրքրական է համագործակցել աճուրդի տան նոր մասնակիցների հետ: Դիտարկումները ցույց են տվել, որ առավել հաճախ դա այն ընտանիքներն են, որոնք սերնդեսերունդ հավաքում են 19-րդ եւ 20-րդ դարերի առավել նշանակալի ռուս գեղանկարիչների գործեր,  «Faberge» եւ դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, ռուսական էմալ, արծաթ, ճենապակի եւ ռուսական սրբապատկերներ: Նախաձեռնության նպատակն է` կոլեկցիոներների եւ աճուրդի տան համատեղ աշխատանքն ու ինտեգրումը միջազգային արտ-գործընթացներին: 

Ջիվանու տուն-թանգարանում ցուցանմուշների համալրում չի եղել (տեսանյութ)

«Ռուսական արվեստ» ասելով` աճուրդային աշխարհը հաճախ հասկանում է միայն կայսրական ու Սովետական Ռուսաստանի արվեստը, սակայն այն իր մեջ ներառում է  նաեւ նախկին ԽՍՀՄ երկրների, այդ թվում` հայկական, վրացական, ուզբեկական, ուկրաինական արվեստները:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА