ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՅՈՒՂԱՊԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏՈՒՐՈՒԴՄՓՈՑՆԵՐԸ ՄՈԴԱՅԻԿ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

14.03.2018 21:20 ՔՐԵԱԿԱՆ
ԳՅՈՒՂԱՊԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏՈՒՐՈՒԴՄՓՈՑՆԵՐԸ ՄՈԴԱՅԻԿ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

Կարծես թե սկսում է մոդայիկ դառնալ համայնքապետերի մասնակցությամբ տուրուդմփոցների պատմությունները: Դեռ լրիվ չմարսած Ողջաբերդի գյուղապետի ծեծի թեման, հիմա էլ հայտնի դարձավ, որ Լոռու մարզի Շնող գյուղում վիճաբանություն, ապա՝ ծեծկռտուք է տեղի ունեցել նույն գյուղի գյուղապետի եւ նրա տեղակալի անմիջական մասնակցությամբ: Ըստ նույն տեղեկությունների, վիճաբանությունը եղել է անասնագոմի հետ կապված ինչ-որ խնդրի պատճառով, որի ընթացքում Շնողի գյուղապետ Դավիթ Ղումաշյանը եւ նրա տեղակալը ծեծի են ենթարկել «Լալվար» անտառատնտեսությունում, որպես անտառապետ աշխատող ոմն Յոլչյանի:

Ստեփանակերտի ծեծկռտուքից բացառիկ տեսանյութ. ինչ է տեղի ունեցել իրականում

 

Ինչն էր իրականում ծեծով ավարտված վեճի պատճառը, փորձեցինք լսել նաեւ գյուղապետ Ղումաշյանի կարծիքը: Սակայն նա զարմացրեց մեզ իր պատասխանով.

- Ես լսել եմ այդ մասին: Ինքս էլ այսօր հրավիրվել եմ ոստիկանություն եւ բացատրություն տվել, որ նման միջադեպ չի եղել: Ավելին, ասում են, իբրեւ թե ծեծի ենթարկվածը իմ բարեկամն է: Իսկ ես նրա հետ վիճաբանելու որեւէ առիթ չունեմ: Ինչ անասնագոմ, ինչ բան: Ծեծ ու վիճաբանություն, չկա նման բան:

- Բա ինչի՞ եք հրավիրվել ոստիկանություն:

- Դե, գնացել եմ, բացատրություն տվել, որ չկա նման բան: Այսքանը:

Գրեթե վստահ ենք, որ անձը, ով ներկայացվում է, որպես ծեծված, իր հերթին բացատրություն կտա, թե նման բան չկա: Դրանից հետո, թերեւս «ինչ անասնագոմ, ինչ բան» թեման էլ իր հերթին «գյուղական կարգով» ավարտ կունենա: Մի խոսքով, բոլորը կմնան կուշտ ու երջանիկ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА