ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստեղծագործ սիրիահայերի համար Հայաստանի շուկան փոքր է (Տեսանյութ)

14.03.2018 16:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ստեղծագործ սիրիահայերի համար Հայաստանի շուկան փոքր է (Տեսանյութ)

2013 թվականին Հայաստանում ստեղծվել է Սիրիայի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, նպատակ ունենալով աջակցություն ցուցաբերել Հայաստանում հաստատվող սիրիահայերին:

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանն ունի չլուծված բազում խնդիրներ (ռեպորտաժ)

ՀՀ Սփյուռքի նախարարության Մերձավոր եւ Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ ԼԵՎՈՆ ԱՆՏՈՆՅԱՆԻ տվյալներով պատերազմից հետո մինչ օրս Հայաստան են եկել մոտավորապես 22 հազար սիրիահայեր: Նրանցից յուրաքանչյուրը տարբեր խնդիրներով դիմել են միջգերատեսչական հանձնաժողովին, խնդիրները հիմնականում վերաբերում են առողջապահական ոլորտին. «Նախորդ տարվա տվյալներով մոտ 722 հոգի մեզ դիմել են առողջապահական հարցերով, մենք փորձել ենք այդ բոլոր հարցերը կարգավորել պետպատվերի շրջանակներում: Կարեւոր խնդիրներից է նաեւ բնակվարձերի փոխանցման հարցը, մեզ դիմել են 160 սիրիահայ, փորձել ենք ապահովել նրանց բնակվարձերի փոխհատուցումը: Աշխատանք ունենալու համար եւս մեզ դիմել են 100 սիրիահայ, այդ դեպքում եւս փորձել ենք աջակցել»,-փաստեց Լ. Անտոնյանը:
Սիրիահայ գործարարաներին աջակցելու նպատակով 2016 թվականին  հիմնվել է «Սիրիահայերի միություն» հասարակաան կազմակերպությունը, որի ղեկավար ՆԵՐՍԵՍ ՔԻՎՈՆԻ խոսքով`  ՀԿ-ն սիրիահայերին տնտեսապես ինտեգրել Հայաստանում.«Սիրիահայրեը տաղանդավոր են, ստեղծագործ, աշխատասեր, սակայն շուկայի առումով մենք մեծ դժվարություններ ունեինք , քանի որ այստեղ շուկան  շատ փոքր է: Մեկ տարի առաջ տարածք ունենալու համար դիմել էինք ՀՀ վարչապետին, շուտով մենք կունենանք այդ տարածքը, որտեղ կսկսեն աշխատել սիրիահայ գործարարները, նրանք կունենան իրենց գրասենյակները»,-նշեց Ներսես Քիվոն:
Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ, վիրաբույժ ՋՈՐՋ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ Հայաստան տեղափոխված սիրիհայերի խնդիրները քիչ են համեմատած մյուսների խնդիրների հետ:
Մանրամասները`տեսանյութում


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА