ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե Նժդեհը հերոս է Հայաստանի եւ Բուլղարիայի համար, չի կարող հերոս չլինել ՌԴ-ի համար»

14.03.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Եթե Նժդեհը հերոս է Հայաստանի եւ Բուլղարիայի համար, չի կարող հերոս չլինել ՌԴ-ի համար»

Ռուսաստանի Պետդումայում վերջերս տեղի ունեցած «Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի օրենսդրական ասպեկտներ» թեմայով քննարկմանը, որին մասնակցել են Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի եւ հանրային պալատի անդամներ, քաղաքագետներ, փորձագետներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, նրանցից ոմանք հայտարարել են, թե իբր Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ այսօր կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ: Կրկին թիրախավորվել է Երեւանում գտնվող Նժդեհի արձանն ու առհասարակ` նրա գործունեությունը: Պարզվում է` այսպիսի տրամադրվածությունը խիստ բացասական է գնահատվում նաեւ Բուլղարիայում, ինչի մասին «Իրավունքի» հետ զրույցում  «Նորավանք» ԳԿՀ փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, Ժողովուրդների բարեկամության Ռուսաստանի ինստիտուտի դոկտորանտ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (Երեւան) դասախոս, բուլղար քաղաքագետ ԳԵՈՐԳԻ ԻՎԱՆՈՎ-ԿՈԼԱՐՈՎԸ ուշագրավ մանրամասներ հայտնեց:

Նախագահ Սարգսյանը հանդիպել է հայտնի հնդիկ գործարար Մուկեշ Ամբանիի հետ

«ԱՉՔ ՓԱԿԵԼ ՆԺԴԵՀԻ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ` ՉԻ ԿԱՐԵԼԻ»

–Պարոն Իվանով-Կոլարով, ինչպես գիտեք, տեւական ժամանակ է, ինչ Նժդեհի անվան շուրջ մեծ աղմուկ են փորձում բարձրացնել ռուսաստանյան որոշ շրջանակներ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Չեմ հասկանում` ինչո՞ւ պետք է սա հիվանդագին հարց դառնա` նկատի ունենալով այն, որ Նժդեհը ընդհանուր ազգային հերոս է` ե՛ւ հայերի, ե՛ւ բուլղարների համար: Առանց Նժդեհի, թուրք-բուլղարական սահմանը կտեղափոխվեր մի քանի կիլիոմետր դեպի հյուսիս: Չէ որ Նժդեհը պատերազմել է հանուն Բուլղարիայի` Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ եւ պատերազմել է հանուն Ռուսաստանի` Առաջին աշխարհամարտի տարիներին: Եվ աչք փակել Նժդեհի հերոսության վրա, կարծում եմ` չի կարելի: Եթե անձը համարվում է հերոս Հայաստանում եւ Բուլղարիայում, չի կարող հերոս չլինել Ռուսաստանի համար: Ինչ վերաբերում է նրան, որ նա ձերբակալված է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, այդ դեպքում` սկսենք նրանից, թե ո՞վ այն ժամանակ ձերբակալված չի եղել: Հիմա սեւացնել Նժդեհի անունը, իր հերոսությունը եւ իր մատուցած ծառայությունը` մեր ազգերի նկատմամբ, միանգամայն անընդունելի եմ համարում:

– ՌԴ Պետդումայում տեղի ունեցած քննարկմանը Նժդեհին քննադատել է, օրինակ, քաղաքագետ Սերգեյ Մարկովը, ով հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Ավելին` նա մեղադրել է Հայաստանին` ֆաշիզմին օժանդակելու մեջ:

– Նույնիսկ կարիք էլ չկա մեկնաբանելու, Մարկովի մասին առաջին անգամ չէ, որ լսում եմ: Նրա մասին բավական է մեջբերել աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովի հրապարակավ արված խոսքը` «Մարկովը չաչանակ է»:

«ՄՈՍԿՎԱՅԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎՃԱՐՈՒՄ ԵՆ ԴՐԱ ՀԱՄԱՐ»

–Ի դեպ, այս թեմային անդրադարձել են ոչ միայն չաչանակները, այլեւ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը ժամանակին իր զարմանքն էր հայտնել` Երեւանում Նժդեհի արձանի տեղադրման վերաբերյալ:

– Ես` որպես քաղաքագետ եւ լրագրող, այդքան էլ մեծ կարծիք չունեմ նրա մասին, չնայած վերջերս Զախարովան ստացել է դիվանագետի որակավորում` ՌԴ նախագահի կողմից: Առանց հիմքերի, կասկածի տակ դնել Նժդեհի անունը, չի կարելի: Կարծում եմ` նա պարզապես վատ գիտի հայ ժողովրդի պատմությունը, ի դեպ, նաեւ` Բուլղարիայի: Ըստ իս, հատկապես, որպես ՌԴ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության ղեկավար, նա պետք է հանդես գա ավելի պատրաստված:

ՀՀ նախագահը Մոսկվայում ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված գալա-համերգին

– Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ինչո՞ւ հենց այս շրջանում այսքան ցավոտ դարձավ Նժդեհի կերպարը ոմանց կողմից:

– Կարծում եմ` Ադրբեջանի դեսպանատունը եւ Մոսկվայի ադրբեջանցի օլիգարխներն ուղղակի վճարում են դրա համար: Այդպես գործում են նաեւ Բուլղարիայում: Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան մեծ փողեր է տալիս, որպեսզի հակահայկական պրոպագանդա իրականացվի: Նրանք շատ հարցերում հաջողում են: Նույնիսկ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի Երեւան այցին ընդառաջ եղել են մի քանի քաղաքական սադրանքներ: Եվ ասեմ, որ տեղեկատվական առումով իրենք կարողացան ինչ-որ հաջողություններ ունենալ:

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ԻՄ ԴԵՄ ԷԼ Է ԱՄԵՆ ՕՐ ԳՈՐԾ ՏԱԼԻՍ»

–Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանությունը, թեպետ ապարդյուն, բայց ջանք ու եռանդ չի խնայում նաեւ պետական եւ հասարակական շրջանակների մոտ ստվերելու բուլղարացի լրագրող, ռեժիսոր, Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Ցվետանա Պասկալեւայի գործունեությունը...

– Դեսպան Նարգիզ Գուրբանովան իմ դեմ էլ է ամեն օր մի տեղ գործ տալիս: Հենց ես սկսում եմ համագործակցել որեւէ լրատվամիջոցի հետ, նա գնում է, հրավիրում տնօրինությանը ռեստորան եւ պահանջում, որ ինձ ազատեն աշխատանքից: Օրինակ, 11 տարի աշխատել եմ բուլղարական շատ հայտնի տեղեկատվական-վերլուծական գործակալությունում եւ եղել եմ այնտեղի թղթակիցը Երեւանում, բայց ադրբեջանական փողերով կարողացան ինձ այնտեղից վռնդել:

– Ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում Բուլղարիայի Հանրապետության ղեկավարությունը:

– Բուլղարիա պետությունն աշխատում է պահպանել չեզոքություն, որովհետեւ իրավիճակը հիմա այնպիսին է, որ հանրապետությունը, ցավոք սրտի, կախված է լինելու ադրբեջանական գազից: Դրա համար շատ մեծ հույս ունեմ, որ այդ տնտեսական կախվածությունն Ադրբեջանից մի օր այլեւս չի լինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА