ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քոչարյանի խոսնակը չունի ասելու

14.03.2018 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Քոչարյանի խոսնակը չունի ասելու

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, իր հարցազրույցում արձագանքելով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի դիմումին, որով նա գլխավոր դատախազից պահանջել է հարցաքննության կանչել Ռոբերտ Քոչարյանին` «Մարտի 1»-ի տասը սպանությունների գործով` մասնավորապես նշել էր. «Ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի` «Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին` վարում էր նիստը»: Չուշացավ նաեւ Ն. Փաշինյանի արձագանքը, ում գնահատմամբ` Ռ. Քոչարյանը փորձում է շեղվել բուն թեմայից, մինչդեռ նա պետք է հստակ պատասխանի կոնկրետ հարցի` որտեղի՞ց իրեն այն տեղեկությունը« թե «Մարտի 1»-ին ցուցարարները դուրս էին գալիս մեքենայի հետեւից, կրակում զինվորների վրա, ապա թաքնվում: Ն. Փաշինյանի արձագանքի վերաբերյալ «Իրավունքը» դիմեց ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ.

Եթե պետության շահերը պահանջեն՝ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն. Շարմազանով

– Որեւէ մեկնաբանություն ունե՞ք Ձեր հարցազրույցի վերաբերյալ Ն. Փաշինյանի կողմից արված հայտարարությանը:

– Ուրիշ հարց ունե՞ք:

– Իսկ Դուք սրա հետ կապված մեկնաբանություն չունե՞ք:

– Ես բան չունեմ Ձեզ ասելու:

– Մե՞զ, թե՞ Նիկոլ Փաշինյանին...

– Ես, ինձ թվաց, սպառիչ պատասխանեցի ձեր հարցին: Շնորհակալություն, ցտեսություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА