ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվրոպական դատարանը չեմ համարում բացարձակ կառույց. ղեկավարվում են երկակի ստանդարտներով. Փաստաբան

14.03.2018 16:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Եվրոպական դատարանը չեմ համարում բացարձակ կառույց. ղեկավարվում են երկակի ստանդարտներով. Փաստաբան

Երեկ hetq.am կայքէջում փաստաբան Արա Ղազարյանը, որը մեզ անհայտ դրդապատճառներով հետևողականորեն պաշտպանում է դեստրուկտիվ փոքրամասնությունների շահերը, հանդես է եկել հոդվածով, որտեղ նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է ընդդեմ «Իրավունք» թերթի և լրագրող Հովհաննես Գալաջյանի 16 քաղաքացիների գործով գանգատը: Այն, ըստ հոդվածի, կոմունիկացվել է Եվրոպական կոնվենցիայի երեք հոդվածներով՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի (հոդված 8), խտրականության (հոդված 14) և իրավունքների չարաշահման արգելքի (հոդված 17): Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականի «Եվրատեսիլ» մրցույթին Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրստը, ով ֆիզիոլոգիապես տղամարդ է, սակայն ներկայացավ կնոջ կերպարովՙ չսափրված դեմքով, կամ ինչպես ինքն է ասել «Մորուքով կին», համացանցում, այդ թվում հայաստանյան, մեծ քննարկման, քննադատության առիթ հանդիսացավ: Հայ երգչուհիներ, քույրեր Ինգա եւ Անուշ Արշակյանները իրենց բացասական կարծիքն էին հայտնել վերջինիս կերպարի վերաբերյալ, որի արդյունքում հենց Արշակյաններ քույրերը անշնորք որակավորումներով տեղեկատվական հալածանքի ենթարկվեցին ամենայն հավանականությամբ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների, կամ դրանց համակիրների կողմից, որոնց նպատակն էր հարկադրել քույրերին հրաժարվել իրենց կարծիքից: Արշակյան քույրերին եղան նաեւ պաշտպանողներ, որոնց շարքում էր նաեւ ՙ«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը, ով, ընդամենը, պաշտպանել էր վերջիններիս խոսքի ազատությունը: Համացանցային իրավիճակը ստիպեց, որպեսզի հոդվածներ գրվեն այդ թեմաներով: Լույս տեսավ նաեւ հոդվածՙ 17.05.2014թ. «Iravunk.com» էլեկտրոնային թերթում «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով, որի հեղինակը Հովհաննես Գալաջյանն էր: Սա անչափ զայրացրեց ոմանց , որի արդյունքում քաղաքացիական հայց ներկայացվեց դատարան: Նշենք, որ թերթը եւ խմբագիրը արդարացվեցին հայաստանյան բոլոր դատական ատյաններովՙ ԼԳԲՏ լոբիստներն ընդդեմ «Իրավունք» թերթի վերտառությամբՙ գործի առնչությամբ: Թերթի խմբագրի եւ թերթի շահերը այդ տարիներին պաշտպանում էր «ԼԵՎ ԳՐՈՒՊ» իրավաբանական ընկերության ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Ուստիՙ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կոմունիկացիայի եւ ընդդեմ «Իրավունք» թերթի ու գլխավոր խմբագրի Հովհաննես Գալաջյանի ուղղված գործի առնչույթամբ զրուցեցինք փաստաբանի հետ:

«Եկել է ժամանակը, որ Հայաստանի կառավարությունը պաշտպանի խոսքի ազատության բարձր մակարդակը». Past.am

- Պարոն Բաղդասարյան ի՞նչ կասեք այս առնչությամբ:

- ՄԻ եվրոպական դատարանը չեմ համարում բացարձակ մի կառույց, ավելին, տվյալ դատարանի կողմից հենց իրենք են խախտում կոնվենցիայով նախատեսված արդարատադական քննության իրավունքը, ինչպես ողջամիտ ժամկենտներում լսելու եւ դատական ակտ հրապարակելու, այնպես էլ կրկնակի ստանդարտներով են ղեկավարվում: Վերջերս էլ Եվրոպական դատարանը դիրքորոշում հայտնեց մի հայտնի գործով, երբ եվրոպական պետություններից մեկը հիմք ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը, իր ներպետական օրենքներով  արգելել էր, որպեսզի երկրի ներսում քննարկման թեմա դարձնեն եւ ժխտեն ցեղասպանության փաստը, որի արդյունքում պատասխանատվության էր ենթարկել ազգությամբ մի թուրքի, որը ազգապիտակ էր դրել ցեղասպանությանը: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ամրագրեց այն փաստը, որ այո այդ անձն ունի կարծիք հայտնելու իրավունք, եւ իրավունք չունեին ներպետական օրենքներով նրան պատասխանատվության ենթարկել:

Մյուս դրվագով, ինչը վերաբերում է Հոլոքոստին, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է ուղակի հայտնում, որ դա քննարկման ենթակա չէ: Ահավասիկ, այդ  դատարանը հանդես է գալիս կրկնակի ստանդարտներով: Էլ չեմ խոսում, որ մարդիկ տասնյակ տարիներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանուն ունեն գործեր եւ սպասում են դրանց հանգուցալուծմանը: Ահա սա է եվրոպական դատարանը եւ մեկ անգամ եւս փաստում եմ, որ այն չի կարող բացարձակ լինել եւ կարծես սպառում է իրեն այդ դատարանը, թեպետ միեւնույն ժամանակ իրենք ամրագրում են, որ չունեն ալտերնատիվ մի նման ատյան: Կարծում եմ եկել է ժամանակը, որպեսզի վերանայվեն այդ սկզբունքները եւ բացառվեն երկ

 

ակի ստանդարտները:

Պարոն Բաղդասարյանի կողմից մեկնաբանածՙ Եվրոպական դատարանիՙ տվյալ գործով ազդեցության, ինչպես նաեւ Կոնչիտա Վյուրստի անկեղծ խոստովանության մասին նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա համարում:

 

Ա. Հակոբյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА