o C     10. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երեւույթը էսթետիկապես շատ տհաճ է, բայց միջատը, որը հայտնաբերվել է  վարունգի մեջ, բացարձակ վնասակար չէ առողջության համար»

14.03.2018 14:14 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Երեւույթը էսթետիկապես շատ տհաճ է, բայց միջատը, որը հայտնաբերվել է  վարունգի մեջ, բացարձակ վնասակար չէ առողջության համար»

«Իրավունքի» զրուցակիցն է «Մինի Բասկոնիա» ՍՊԸ ընկերության հիմնադիր եւ տնօրեն ԵՂԻԱԶԱՐ ԳԱԲՈՒԶՅԱՆԸ: Նկատենք, որ հենց «Մինի Բասկոնիա» ՍՊԸ-ն է 2000 թվականից ներմուծում «Լյուտիկ» ապրանքանիշի պահածոյացված մթերքները, որոնք արդեն շուրջ 18 տարի ճանաչված ու սիրված են հայ սպառողի կողմից: Ընկերությունը Հայաստան է ներկրում համեղ, օգտակար, սննդարար եւ  էկոլոգիապես մաքուր «Լյուտիկ» ապրանքանիշի բազմազան պահածոների տեսականի` սունկ, եգիպտացորեն, կանաչ ոլոռ, մարինացված վարունգ, ոլոռ, արքայախնձորի կոմպոտ եւ այլ տեսականի, որոնք ներկրվում են Թաիլանդից, Չինաստանից, Հնդկաստանից, Իսպանիայից եւ այլ երկրներից: 
Հատկանշական է, սակայն, որ վերջին մեկուկես ամսվա մեջ երկրորդ անգամ «Լյուտիկ» ապրանքանիշի պահածոյացված վարունգներում հայտնաբերվում է սպիտակ որդ: Տասնութ տարվա գործունեության մեջ առաջին անգամ նման տհաճ «անակնկալ» մատուցեց` «Լյուտիկ» ապրանքանիշի վարունգը սպառողին: Ինչ խոսք, նման միջադեպերից ապահովագրված չէ եւ ոչ մի ներմուծող` անգամ արտադրող: Բայց, այնուամենայնիվ, թե ի՞նչ քայլեր են իրականացվում խնդրի ուղղությամբ, ի՞նչ որդի մասին է խոսքը` թունավո՞ր էր արդյոք այն, այս եւ այլ հարցերի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը պարոն Գաբուզյանի հետ, ով անդրադառնալով արձանագրված դեպքին, նախ նկատեց.

Ինչու է աշխատանքից ազատվել «Նորք ինֆեկցիոն-կլինիկական հիվանդանոցի» տնօրենը

«ՀԱՅՑՈՒՄ ԵՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ»

- Նախ, օգտվելով առիթից, ցանկանում եմ դիմել սպառողներին եւ ներողամտություն հայցել ստեղծված տհաճ միջադեպի համար: Հարգելի «Լյուտիկ» ապրանքանիշի սպառող` մենք տվյալ իրավիճակում անմեղ մեղավորներ ենք: Հազվադեպ, բայց նման դեպքերից ապահովագրված չէ պահածո արտադրող եւ ոչ մի ընկերություն: Ուստի հայցում եմ սպառողների ներողամտությունը եւ ակնկալում, որ կշարունակեն օբյեկտիվ գնահատել «Լյուտիկ» ապրանքանիշի առավելությունները:  Նշեմ, որ «Լյուտիկի» պահածոյացված վարունգները ԳՄՈ չեն պարունակում: 
Ինչ վերաբերում է արձանագրված երեւույթին, պետք է ասել, որ այն բավականին տարածված է աշխարհում, իսկ որդը, որը հայտնաբերվել է պահածոյացված վարունգի մեջ` դդմազզգիների ընտանիքին պատկանող սեխի ճանճի թրթուր է: Մենք ունենք բազմաթիվ օրինակներ, որոնք փաստում են, որ նման դեպքեր արձանագրվել են աշխարհի տարբեր երկրներում: Բայց քանի որ ինքներս անակնկալի ենք եկել ստեղծված իրավիճակից, միանգամից որոշում ենք կայացրել` շուկայից հետ կանչել հոկտեմբեր ամսին ներկրված ողջ  խմբաքանակը:

- Արտադրողից պարզաբանում չե՞ք պահանջել:
- Առաջին միջադեպը գրանցվելուց հետո մենք անմիջապես կապվեցինք արտադրողի հետ` բացատրություն պահանջեցինք: Մեզ բացատրեցին, որ բերքահավաքի ժամանակ Հնդկաստանում տեղացել են անձրեւներ, եւ հնարավոր է, որ վարունգների մեջ անցած լինեն այդ միջատները: Միջատներն էլ, քանի որ շատ փոքր են, անցնում են աննկատ պտղի մեջ: Սա, նորից եմ կրկնում հազվադեպ երեւույթ է: Եվ դա է պատճառը, որ մենք որոշեցինք հետ կանչել շուկայից տվյալ ժամանակահատվածի ներկրված խմբաքանակը:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՒՍ ՆՄԱՆ ՄԻՋԱՏՆԵՐ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ»

- Պարոն Գաբուզյան, որքանո՞վ եք վստահ, որ այսուհետ նման միջադեպեր չեն գրանցվի, եւ սպառողը նման անակնկալների չի հանդիպի:
- Նախ ցանկանում եմ նշել, որ, այո, համաձայն եմ` երեւույթը էսթետիկապես շատ տհաճ է, բայց միջատը, որը հայտնաբերվել է  վարունգի մեջ, բացարձակ վնասակար չէ առողջության համար` ինչը շատ կարեւոր է: Առաջին միջադեպը գրանցվելուց հետո լրատվամիջոցներից մեկը դիմել էր Ագրարային համալսարանի ամբիոնի վարիչներից մեկին, ով համապատասխան վերլուծություն անելուց հետո փաստել էր, որ տվյալ թրթուրը բացարձակապես վնասակար չէ առողջության համար: Մեզ մոտ Հայաստանում եւս նման միջատներ կարելի է հայտնաբերել ե՛ւ սեխի մեջ, ե՛ւ ձմերուկի մեջ, ե՛ւ դդումի մեջ, ե՛ւ վարունգի մեջ: Այսինքն հնարավոր է, որ շուկայից գնած եւ տանը մարինացված վարունգի մեջ էլ հայտնվի նման թրթուռ:
 Ցանկացած արտադրող, առավելեւս ներմուծող նման միջադեպից ապահովագրված չէ` տա Աստված որ չլինի նման բան, բայց... Հավանաբար մենք կփոխենք մեր մատակարարին, թեպետ էլի վստահ չենք կարող լինել, որ հաջորդ մատակարարը, ումից որ կգնենք ապրանքը, նրա մոտ նման միջադեպ չի լինի: 
Մեկ անգամ եւս ցանկանում եմ արձանագրել, որ մենք երբեք ցածրորակ ապրանք չենք վաճառում: Եվ պատահական չէ, որ "Լյուտիկի" նշանաբանն է` «Բարձր որակ, միջին գին»: 

Վերջում պարոն Գաբուզյանը կեսկատակ, կեսլուրջ նկատեց. 
«Հավատացեք այս միջադեպը բավականին տհաճ էր մեզ համար,  բայց եւ զարմանալիորեն ուրախացնող այնքանով, որ մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ մարդիկ ճանաչում եւ օգտվում են մեր ապրանքանիշից, իսկ դա նշանակում է, որ 18 տարվա մեր աշխատանքը ապարդյուն չի անցել»: 
 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА