ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը կդառնա ՀՀ պաշտպանության նախարար. «Փաստ»

14.03.2018 10:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Սերժ Սարգսյանը կդառնա ՀՀ պաշտպանության նախարար. «Փաստ»

Բոլոր ՀՀԿ–ականները, ընդդիմությունը, քաղաքագետները, քաղտեխնոլոգները 100%–ով համոզված են, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 9–ից հետո կնստի վարչապետի աթոռին: Բոլոր գործողությունները, կիսաքողարկված ու բացահայտ հայտարարությունները դրան են հանգում:

Արտակ Զեյնալյանը կհրաժարվի ավագանու մանդատից և կմնա արդարադատության նախարար. Մարուքյան

Սակայն, «Փաստ» օրաթերթի աղբյուրների վկայությամբ, այս հարցը վերջնականապես որոշված չէ: Ավելին, աղբյուրը պնդում է, որ ամենավերևներում (ոչ միայն Հայաստանի) քննարկվում է մի վարկած, ըստ որի Սերժ Սարգսյանը կնշանակվի պաշտպանության նախարար: Իշխող կուսակցության ղեկավարը, այսպես, թե այնպես, ամենաազդեցիկը կլինի երկրում, եթե նույնիսկ պաշտպանության նախարար նշանակվի:

Սակայն այս հարցը խութեր ունի: Եթե այս վարկածն իրականություն դառնա, ապա կադրերի նշանակման մեխանիզմներ պետք է մշակվեն:

Օրինակ՝ վարչապետը համաձայն չլինի այս կամ այն անձի նախարար նշանակվելու հարցում, ինչպե՞ս պիտի լուծում գտնեն:

Ինչևէ: Վերևներում դեռ մեխանիզմների փնտրտուքի մեջ են:

 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА