ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գինեսի գրքի ռեկորդակիր 99-ամյա Մ.  Տոնոյանը շարունակում է դասավանդել հարմոնիա

14.03.2018 01:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գինեսի գրքի ռեկորդակիր 99-ամյա Մ.  Տոնոյանը շարունակում է դասավանդել հարմոնիա

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆՆ  այսօր այցելել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, շնորհավորելու կենսաթոշակառու 99-ամյա ՄԱՐԻԱ ՏՈՆՈՅԱՆԻՆ, տոնական միամսյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության տարածած հաղորդագրությունից:

Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել. ՃՈ

Պարզվում է՝ Մարիա Տոնոյանը Գինեսի գրքի ռեկորդակիր է:  Նա 80 տարի դասավանդում է հարմոնիա առարկան Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:

Շնորհավորելով գարնանային գեղեցիկ տոների կապակցությամբ՝  Ծառայության պետ Հովհաննես Սահակյանը նշել է, որ մանկավարժ լինելը առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք է պահանջում, առանձնահատուկ հոգեբանություն եւ նվիրում: Նա իր խորհին երախտագիտությունն է հայտնել տիկին Տոնոյանին այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրել է երեխաներին, այն գիտելիքի համար, որ սերնդեսերունդ  փոխանցել է իր աշակերտներին:

Շնորհակալություն հայտնելով անակնկալ այցելության  համար՝ Մարիա Տոնոյանը ներկաներին խորհուրդ է տվել շատ մարզվել, հաճախ զբոսնել, շփվել հաճելի մարդկանց հետ եւ գնահատել գեղեցիկը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ՝ Հովհաննես Սահակյանը մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն ու լավատեսություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА