ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կբացվի «Գողացված «Վրուբելի» վերադարձը» ցուցահանդեսը

13.03.2018 20:23 ՄՇԱԿՈՒՅԹ
Կբացվի «Գողացված «Վրուբելի» վերադարձը» ցուցահանդեսը

Վաղը Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Գողացված «Վրուբելի» վերադարձը» ցուցահանդեսը:

Ռուսական «մոդեռնի» նախահայր Միխայիլ Վրուբելի «Դեւը եւ Հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը Ռուսական արվեստի թանգարանից գողացվել էր 1995 թ.: 2017 թ. մարտ ամսին միջազգային հետախուզման մեջ գտնվող նկարը հայտնաբերեցին Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Նույն թվականի նոյեմբերի 15-ին «Ռուսաստանում Հայաստանի օրերի» շրջանակում Պետական Տրետյակովյան պատկերասրահի Վրուբելյան դահլիճում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Սակայն, մինչ թանգարան վերադառնալը, նկարը Տրետյակովյան պատկերասրահում շուրջ 8 ամիս վերականգնեց Իննա Կոնստանտինովնա Սոլովովան:

Երաժշտական գիշեր` Հայաստանի առաջին երաժշտական թանգարանում

Այն ստեղծվել է Միխայիլ Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի (1891 թ.) հրատարակությունը նկարազարդելու համար: Այդ պատվերի շրջանակում Վրուբելը 36 գծանկար է արել, որից 11-ը՝ նվիրված «Դեւը» պոեմին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА