ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մամեդյարովի հայտարարությունը ֆանտազիայի ժանրից է

13.03.2018 19:47 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մամեդյարովի հայտարարությունը ֆանտազիայի ժանրից է

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի այն հայտարարությանը, թե արտահերթ նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը կակտիվացնեն, փաստեց, որ Մեմեդյարովի հայտարությունն ուներ բոլորովին այլ նրբերանգ. «Պետք է կարծենք, թե ադրբեջանցիները շատ մտահոգված են եւ ցանկանում են անպայման «խաղաղ» ճանապարհով լուծել Արցախյան հակամարտությունը: Ճանաչելով ադրբեջանցիներին եւ թուրքերին, կարելի է ասել, որ սա մի հայտարարություն էր, որով Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է աշխարհին ասել, թե տեսեք մենք խաղաղ առաջարկություն ենք անում, իսկ հայերը չեն արձագանքում»,-ընդգծեց Ա. Սարգսյանը եւ նկատեց, որ այստեղ խոսքն այն մասին է, որ Ադրբեջանն ասում էր, եթե իրենց վերադաձնեն ազատագրված մի քանի շրջան, ապա կբացառեն կոմունիկացիաները,  մի քանի շրջանի դեպքում էլ գուցե ճանաչեն Արցախը: Ըստ մեր զրուցակցի, այս ամենը ֆանտազիայի ժանրից է եւ այն մարդիկ որոնք լրջորեն զբաղվում են դիվանագիտությամբ եւ քաղաքականությամբ` կհասկական, որ հակամարտություններն ավարտվում են խաղաղության մասին պայմանագրով. «Հայաստանն ամեն օր պետք է պնդի, որ խոսքը պետք է լինի ոչ թե «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա, այլ խաղաղության մասին պայմանագրի ձեւավորմամբ: Ադրբեջանական կողմի հայտարարությունները լուրջ չեմ ընդունում, միակ բանը, որը կարելի է անել, այն է, որ Հայաստանի կողմից լիներ «կոնտր» առաջարկ`ասելով որ կողմ ենք խաղաղության գնալու եւ ներկայացներ իր պայմանները: Մեր արտաքին քաղաքական ղեկավարները շատ են խորացել այդ սկզբունքների քննարկման ուղղությամբ, տեսնում ենք թե ինչ արդյունք է բանակցային գործընթացքում` փակուղի է»,-եզրափակեց Արամ Սարգսյանը:

Հայկական կողմը նախատեսում է վերականգնել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային հանդիպումները. Զոհրաբ Մնացականյան


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА