ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Միսս ԱՊՀ» եւ «Թոփ մոդել ԱՊՀ» մրցույթների հիմնադիրը ճանաչվել է «Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի»

13.03.2018 20:00 ՄՇԱԿՈՒՅԹ
«Միսս ԱՊՀ» եւ «Թոփ մոդել ԱՊՀ» մրցույթների հիմնադիրը ճանաչվել է «Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի»

«Միսս ԱՊՀ» եւ «Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթների հիմնադիր եւ կազմակերպիչ Նաիրի Մնացականյանն արժանացել է «Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի» շքանշանի:

Ինչու է մշակույթի նախարարության կողմից կասեցվել Ջեմմա Անանյանի գրքի տպագրությունը

Հանրային մրցանակների եւ կոչումների շնորհման միջազգային կոմիտեն բարձր է գնահատել Նաիրի Մնացականյանի ղեկավարած կառույցի գործունեությունը եւ անձնական ներդրումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության սոցիալ-տնտեսական զարգացման եւ մշակույթի տարածման գործում:

Շքանշանը տրվել է հաշվի առնելով «Միսս ԱՊՀ» եւ «Թոփ մոդել ԱՊՀ» մրցույթների հիմնադրի բացառիկ մասնագիտական նվաճումները, անվերապահ հեղինակությունը, պրոֆեսիոնալիզմը՝ որպես կազմակերպիչ ու ղեկավար:

Նշենք, որ շքանշանակիրների փառաբանման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Մոսկվայում, այս տարվա օգոստոսի 19-ին:

Տեղեկացնենք, որ նախորդ տարի Նաիրի Մնացականյանի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվել էր երկու բացառիկ ՝ «Միսս ԱՊՀ-2017» եւ «Թոփ մոդել ԱՊՀ-2017» մրցույթ:

Ըստ մասնակից երկրների միջեւ ունեցած պայմանավորվածության՝ այդ մրցույթների եզրափակչի մշտական անցկացման վայր է ընտրվել Հայաստանն, ու ստուգատեսի ամփոփիչ փուլն ամեն տարի անցկացվելու է Երեւանում:

Մրցույթների նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ եւ բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության եւ նորաձեւության ասպարեզում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում եւ մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներ աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների եւ կինոարտադրողների կողմից, զբաղեցնելով առաջնային դերեր տվյալ ոլորտում, ինչպես նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջեւ միջազգային հարաբերությունները մոդելինգի եւ գեղեցկության ոլորտում: Միջազգային ստուգատեսի նպատակներից էր նաև ներկայացնել հայկական արտադրության ապրանքանիշերը, ծառայությունները, եւ ՀՀ շուկայում գործող ընկերությունները՝ ԱՊՀ երկրների մասշտաբով, ինչպես նաեւ ՀՀ-ում զբոսաշրջության զարգացումը:

Այժմ եւս արդեն ընթանում են «Միսս ԱՊՀ-2018» մրցույթի եզրափակիչ փուլի անցկացման  նախապատրաստական աշխատանքները: Նշենք, որ եզրափակիչ փուլը կանցկացվի այս տարվա հունիսին Երեւանում:

Կազմակերպիչները վստահ են, որ նման միջազգային ծրագիրը կնպաստի համաշխարհային շուկայում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն ու խթանմանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА