ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան ցանկանում է Մեղրիի միջոցով ցամաքային ճանապարհ ունենալ Ադրբեջանի հետ

13.03.2018 17:42 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թուրքիան ցանկանում է Մեղրիի միջոցով ցամաքային ճանապարհ ունենալ Ադրբեջանի հետ

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ զինում եւ մարտունակ վիճակում է պահում Նախիջեւանում գտնվող բանակը, որը նախկին բանակային կորպուսից վերածվել է բանակի: Հայաստանյան փորձագետները բազմիցս անդրադարձել են Նախիջեւանի կողմից Հայաստանին եկող վտանգներին, ավելին` ըստ նրանց այսօր Նախիջեւանի բանակն այնքան է զինվել, որ շատ վտանագավոր է դարձել հարձակողական մարտերի համար: Այս ամենից զատ Նախիջեւանում տեղակայված ադրբեջանական բանակը Թուրքիայի զորքերի օգնությամբ ժամանակ առ ժամանակ անցկացնում է զորավարժություններ, որի ընթացքում ցուցադրաբար ներկայացնում է իր զինտեխնիկան եւ մարտունակությունը: Մասնագետների խոսքով` այս զորվարժություններն էլ վտանգավոր բնույթ են կրում, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում արդեն անցկացվում է 5-ից ավելի զորավարժություն:

Ադրբեջանը ակտիվացել է ոչ միայն  սահմանում, այլեւ համացանցում

 ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենատ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ անդրադառնալով Նախիջեւանից Հայաստանին եկող հնարավոր վտանգներին ու հայկական կողմի անելիքներին, ընդգծեց, որ Նախիջեւանի հարցը Թուրքիայի եւ վերջինիս գաղափարախաոսության իրականացման տարածքն է. «Թուրքիայի կողմից այդ գաղափարը միշտ եղել է եւ կոչվում է պանթուրքիզմ, իսկ այսօր կոչվում է նեոօսմանիզմ, որի մասին իր գրքում խոսել է Թուրքիայի արտգործնախարար Ահմադ Դավութօղլին, որը եղել է այդ կուսակցության գաղափարախոսը: Նրա գրքի իմաստը հետեւյալն է, որ եվրոպական քաղաքակրթությունն իրեն սպառել է եւ այժմ դրան պետք է փոխարինի իսլամը, որը պետք է լինի թուրքական: Եվ պարզ է, որ դրա իրականացման ճանապարհն այն 12 կմ տարածքով միջանցքն է Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ, որը թուրքկական կողմը ձեռք է բերել Պարսկաստանից: Մյուս փուլը Մեղրին է կամ Սյունիքը, որով Թուրքիան Մեղրիի միջոցով ցամաքային ճանապարհ կունենա դեպի Ադրբեջան: Ահա սա է այս գաղափարի իրականացման առաջին փուլը: Որից հետո գաղափարն ուղղվելու է դեպի հյուսիսի` Ռուսաստան, մենք շատ լավ գիտենք, որ այնտեղ ապրում են թուրք ժողովուրդ, եւ դեպի արեւելք`դեպի Չինաստան, ահա սա է նրանց նպատակը: 1991 թվականին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը եւ Թուրքիան հնարավորություն ստացավ իրագործելու այդ գաղափարախոսությունը միանգամից տարածվեցին Թուրքմենիա, Ուզբեկստան, Ղրղզստան եւ այլ պետություններ եւ սկսեցին իրականացնել իրենց ծրագրերը: Նրանք կրոնական այդ ծրագրերի հիման վրա սկսեցին ձեւավորել պրո թուրքական եւ կապեր հաստատել ռազմաքաղաքական հարաբերություններում: 1993 թվականին Թուրքիան հայկական սահմանին մոտեցրեց թուրքական երրորդ դաշտային բանակին եւ հայտարարեց, եթե Արցախում տարածքները չազատենք, ապա նրանք կներխուժեն Հայաստան: ԱՊՀ երկրների գկխավոր հրամանատարը  հայատարեց, եթե Թուրքիան միջամտի, ապա կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմ: Այդ ժամանակ նամակ ենք հղել Ռուսաստանին, որպեսզի Սյունիքում եւ Արարատում տեղակայվի երկու ռուսական գումարտակ: Այդ դեպքում հնարավոր կլիներ կանխել Նախիջեւանի կողմից ներխուժումը դեպի Ադրբեջան, այնտեղից էլ Երեւան»,-փաստեց Վ. Հարությունյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հ.Գ. Թեմայի վերաբերյալ Վաղարշակ Հարությունյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» վաղվա տպագիր ահմարում:

Կուտակային կենսաթոշակը ժողովրդին վերադարձնելու համար կա՞ն երաշխիքները

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА