ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՕՐՕ դաշինքը չի գործում. Արմեն Մարտիրոսյան

13.03.2018 16:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՕՐՕ դաշինքը չի գործում. Արմեն Մարտիրոսյան

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը չի գործում, ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: 

Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահը

«Չի գործում շատ պարզ պատճառով, որովհետև բոլորը դաշինքները, որոնք մասնակցում են ընտրություններին, եթե չեն հաջողում, իրենց գործունեությունը դադարեցնում են», - ասաց Մարտիրոսյանը։

Բայց սա, նրա խոսքով, չի նշանակում, որ եթե համագործակցության ինչ-որ ձևաչափ կամ հնարավորություն լինի, իրենց գործընկերների հետ չեն համագործակցի։

Այնուհետ պարոն Մարտիրոսյանը ասել է, որ «Ժառանգությունը» որևէ մեկին միանալու խնդիր չունի, խնդիր ունենք բոլորով իրար միանալու, Ազատություն ռադիոկայանի եթերում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Ոչ թե Զարուհուն կմիանանք կամ Նիկոլին, կամ Ալբերտ Բաղդասարյանին, կամ որևէ այլ մեկին, այլ մենք ասում ենք՝ բոլորով միանանք։ Մենք միանում ենք այնտեղ, որտեղ արդեն հավաքվել են։ Կլինի՞ այդպիսի ձևաչափ, այդտեղ էլ կմիանանք», - նշեց Մարտիրոսյանը։

Կուսակցության վարչության նախագահի խոսքով՝ նպատակը արմատական բարեփոխումներ իրականացնել է, խնդիրները հետևյալն են. նախ՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելը, հաջարդը՝ ազգային համաձայնության կառավարության հաստատումը, դրանից հետո տեղի ունենան արմատական բարեփոխումներ և արտահերթ ընտրություններ։

Ճանապարհային քարտեզն, ըստ Արմեն Մարտիրոսյան, բոլոր երկրներում նույնն է՝ հասարակության ակտիվ մասնակցությամբ ճնշում իշխանությունների վրա, որպեսզի հնարավոր լինի և խնդիրները լուծել, և նպատակին հասնել։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА