ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԳՈՅԻ» ՈՒ «ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ» ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ ՆՈՐ ԻՆՏՐԻԳ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

13.03.2018 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ
«ԳՈՅԻ» ՈՒ «ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ» ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ  ՆՈՐ ԻՆՏՐԻԳ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

Սունդուկյան թատրոնի եւ նրա տարածքում տանիք ստացած Արմեն Մազմանյանի հիմնադրած «Գոյ» թատրոնի միջեւ տարաձայնությունները թեպետ վաղեմի պատմություն ունեն, սակայն օրերս կրկին նորովի թեժացան: Հին վերքերը թարմացրեց Սունդուկյան թատրոնի նորանշանակ տնօրեն Վարդան Մկրտչյանի նամակը` ուղղված «Գոյ» թատրոնի տնօրեն Սարգիս Չոլանյանին, որում մասնավորապես Վ . Մկրտչյանը հիշեցնում է «Գոյի» պարտավորությունները եւ տեղեկացնում, որ ապրիլի 1-ից այլեւս Սունդուկյան թատրոնը չի վճարի նրանց կոմունալ ծախսերը: Այնուամենայնիվ, Վ. Մկրտչյանը նամակում շեշտել է նաեւ թատրոնի տարածքը երկու կառույցների միջեւ ճիշտ կիսելու մի քանի մեխանիզմներ եւ առաջարկել հանդիպել` դրանք հանգամանալիք կերպով քննարկելու համար: Ուշագրավ է այն, որ «Գոյ» թատրոնի անձնակազմը այլ ճանապարհ է ընտրել ու որոշել նամակը հանրայնացնել թատրոնի ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառմամբ` «Ներիր նրանց, տեր, քանզի չգիտեն, թե ինչ են անում» վերնագրով «Գոյի» պատասխան-նամակը չի ուշանա մարտի 13-ին: Այնուամենայնիվ, երեկ արդեն օրվա ընթացքում «Գոյի» ֆեյսբուքյան էջից անհետացավ նախ հրապարակված նամակը, ապա նաեւ, ժամեր անց գրառումը: Թե ինչպիսի զարգացում եւ ինչ լուծում կստանա, եւ ինչ պայմաններով իրար միջեւ տարածքը կկիսնեն երկու թատրոնները, ցույց կտա ժամանակը:

«Չէինք կարող սպասել, որ նման հեղափոխություն կլինի»

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА