ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ՍՆՆԴԱՅԻՆ ԱԼԵՐԳԻԱՆԵՐԸ

13.03.2018 22:00 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ՍՆՆԴԱՅԻՆ ԱԼԵՐԳԻԱՆԵՐԸ

- Հարգելի բժիշկ, ընդեղենը կարո՞ղ է ալերգիայի պատճառ դառնալ: Ինչպե՞ս հայտնաբերել սննդային ալերգիաները:

ՆԱԽԱԻՆՖԱՐԿՏԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՎ ՀԻՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՏՆՎԵԼ

Հարցին պատասխանում է ալերգաբան-իմունոլոգ 
ՍԵՎԱՆ ԻՐԻՑՅԱՆԸ.

-Նման ալերգիկ առանձնահատկությունները սովորաբար մնում են ամբողջ կյանքում եւ կարող են հանգեցնել լուրջ բարդությունների:

Գետնանուշ, պնդուկ, նուշ, բրազիլական ընկույզ, կոկոս. այս բոլորը շատ օգտակար սննդանյութերի աղբյուր են, սակայն նաեւ պարունակվող սպիտակուցները խիստ արտահայտված ալերգեններ են եւ հանգեցնում են լուրջ բարդությունների: Նման հատկությունները կարող են պահպանվել նույնիսկ նշված ընկույզների արտադրական մշակվածքներում՝ յուղեր, պաստաներ, տարբեր սննդային ապրանքներ: Սակայն այս նշված բոլոր մթերքները առաջացնում են համանման ախտանիշներ, որոնք են՝

- մարսողական խանգարումները (սրտխառնոց, փսխում, լուծ, փորկապություն, գազեր),

- բերանի լորձաթաղանթի քոր եւ գրգռվածությունը,

- ցանը,

- դժվարաշնչությունը,

- ալերգիկ ռինիտը,

- քթի փակվածությունը,

- անաֆիլաքսիան:

Այս ախտանիշներից գոնե մեկի մշտական առկայությունը նշված սննդի ամենանգամյա օգտագործումից հետո խոսում է սննդային ալերգիայի մասին: Այն ուղեկցվում է յուրահատուկ իմունոգլոբուլինների առաջացմամբ, որոնց կարելի է հայտնաբերել պացիենտի արյան մեջ: Իմունոգլոբուլին` ամենաքիչն է արտադրվում օրգանիզմում (բացառությամբ IgD) եւ պատճառ է հանդիսանում ալերգիկ ռեակցիաների: Այդ իսկ պատճառով շատ դժվար է այն հայտնաբերել արյան մեջ եւ քանակապես հստակ չափել այն: Միայն «ոսկե ստանդարտ» հանդիսացող ImmunoCAP մեթոդով կարելի է հավաստի հայտնաբերել այս մթերքների հանդեպ ալերգիան: Մեթոդը չունի տարիքային սահմանափակումներ, կիրառելի է հղիների եւ կերակրող մայրերի համար: Նշված ընկույզները ներառված են fx1 հետազոտության մեջ:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА