ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՐԿԱԴԻՐ ՎԱՅՐԷՋՔ՝ ՀԱՐԲԱԾ ՈՒՂԵՎՈՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

13.03.2018 21:50 ՔՐԵԱԿԱՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ՎԱՅՐԷՋՔ՝ ՀԱՐԲԱԾ ՈՒՂԵՎՈՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը մարտի 11-ին հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: Նման որոշում կայացրել է ինքնաթիռի հրամանատարը` ոչ ադեկվատ ուղեւորի պատճառով: Տղամարդուն տարհանել են ինքնաթիռից ոստիկանության աշխատակիցները, ինչից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը:

ՊԲ զորամասերից մեկում կոռուպցիոն հանցագործությունների շղթա է բացահայտվել. Գլխավոր դատախազություն

Թե ով էր վերոհիշյալ ոչ ադեկվատ տղամարդը, փորձեցինք պարզել Քաղավիացիայի գլխավոր վարչությունից: Մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց միայն, որ օդանավը հարկադիր վայրէջք է կատարել հարբած ուղեւորի պատճառով: Համաձայն եղած տվյալների, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հայ ուղեւորը ցանկացել է ծխել եւ սկսել է աղմկել ու չենթարկվել, երբ փորձել են նրան թույլ չտալ: Օդանավը Մինվոդիի օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 19:07-ին, իսկ 19:50-ին շարունակել թռիչքը դեպի Գյումրի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА