ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԿԻՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԳԵՂԵՑԻԿ Է»

13.03.2018 21:20 ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԿԻՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԳԵՂԵՑԻԿ Է»

Մարտի 8-ին ընդառաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար «Երախտագիտության մեդալով» պարգեւատրեց նաեւ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Տավուշի պահպանության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ ԱՆՅՈՒՏԱ ԱՎԱԼՅԱՆԻՆ: Որքանո՞վ է պարտավորեցնող նախագահի կողմից ստացած մեդալը կին ոստիկանի համար, ինչպե՞ս է փոխգնդապետը համատեղում ընտանիքն ու աշխատանքը, այս եւ այլ հարցերի շուրջ էլ զրուցեցինք տիկին Ավալյանի հետ:

Երկրորդ դատաքննության արդյունքում ևս նախկին ոստիկանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

 

-Քանի՞ տարի է, որ աշխատում եք ոստիկանական համակարգում:

- Արդեն 21 տարի է, ինչ աշխատում եմ ոստիկանության համակարգում:

- Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք հենց ոստիկանի մասնագիտությունը, որո՞նք են կին ոստիկան լինելու դժվարություններն ու առավելությունները:

- Ճիշտն ասած, դպրոցական տարիներից սիրել եմ համազգեստը եւ միշտ հարգանքով եմ վերաբերվել համազգեստով մարդկանց: Այն սովորաբար զգաստացնում եւ պարտավորեցնում է: Իհարկե, դժվարությունները շատ են, հատկապես, երբ համատեղում ես ընտանիքը եւ աշխատանքը, փորձում անթերի լինել աշխատանքում եւ գտնել բավարար ժամանակ երեխաների համար, լինել ընտանիքի մայր եւ միաժամանակ՝ աշխատակազմի ղեկավար: Սակայն դրանք հաճելի դժվարություններ են, որոնք նույնիսկ մոտիվացնում են: Իսկ համազգեստով կինն ինձ համար գեղեցիկ է:

- Տարածված կարծիք կա, որ կին ոստիկանի ճանապարհը շատ ավելի հարթ է, քան տղամարդ ոստիկաններինը: Այդպե՞ս է:

- Կարծիքները եւ մոտեցումները շատ են, սակայն ուզում եմ վստահեցնել, որ յուրաքանչյուրն ինքն է հարթում իր ճանապարհը, եւ սեռն այստեղ կապ չունի:  Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Գասպարյանին՝ ինձ այսպիսի բարձր պատվի արժանացնելու համար։

- ՀՀ նախագահի կողմից ստացած մեդալը Ձեզ համար ինչ-որ բանով պարտավորեցնո՞ղ է:

- Իհարկե, ՀՀ նախագահի կողմից տրված «Երախտագիտության մեդալը» պարտավորեցնող է: Ես այսուհետեւ պետք է լինեմ ավելի պատասխանատու աշխատանքի մեջ, ավելի զուսպ՝ վարքագծով, ավելի ուշադիր եւ հոգատար՝ շրջապատի նկատմամբ:

- Մինչ այս ի՞նչ պարգեւների եք արժանացել մասնագիտական ձեռքբերումների ճանապարհին:

- Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել եմ պատվոգրի ԵԿՄ-ի կողմից, «Օրենքի պատվար» մեդալի եւ պատվոգրի՝ ՀՀ ոստիկանապետի կողմից, I, II, III աստիճանի մեդալների՝ տրված երկարամյա ծառայության համար:

- Որո՞նք են, ըստ ձեզ, կին ոստիկանին բնորոշ երեք կարեւոր հատկությունները, որոնց առնվազն պետք է տիրապետի կին ոստիկանը:

- Կին ոստիկանին բնորոշ են կամքի ուժը, հարգալից վերաբերմունքը եւ հավատարմությունն աշխատանքին:

«Սարսափելի ողբերգությունն ավելի է մերձեցրել քրիստոնեական երկու ժողովուրդներին»

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА