ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԸ ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

13.03.2018 21:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԸ ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

Քաղաքական մեկնաբան, բլոգեր ԱՐԹՈՒՐ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ահազանգում է, որ Եվրադատարանը իդեալական իրավական միջավայր է ստեղծում զինծառայությունից խուսափողների համար.

Նոր ատոմակայանի կառուցման մասին որևէ քննարկում չկա. Արթուր Գրիգորյան

-ՄԻԵԴ -ը վճիռ է կայացրել, համաձայն որի` կրոնական հայացքներից ելնելով` ՀՀ քաղաքացիները կարող են չծառայել բանակում: Առհասարակ: Ո՛չ ժամկետային զինվորական, ո՛չ էլ` այլընտրանքային: Ավելին` դատարանը պարտադրում է Հայաստանին ծառայելուց հրաժարվող 4 Եհովայի վկային վճարել 12 հազարական եվրո: Մի քանի տարի առաջ նույն դատարանը վճռեց, որ Հայոց ցեղասպանության մերժումը չի կարելի պատժելի արարք համարել` նման իրավունք վերապահելով միայն Հոլոքոստը մերժողներին: Հիմա լիքը մարդ կհայտնվի ու կասի, որ պետությունն է մեղավոր, որ թույլ է, նորմալ փաստաբան չկա, մեր շահերը չեն պաշտպանում: Իսկ ինձ մոտ հարց ա առաջանում` ում է պետք այն արդարադատությունը, որը արդար է միայն այն դեպքում, եթե դու ուժեղ ես: Ուժեղը այսպես թե այնպես ճիշտ է լինելու` անկախ դատարանից: Դատարանի առաքելությունը, ըստ իս, հենց այն է, որ օրենքի առջեւ հավասարեցնի թույլին եւ ուժեղին: Հուսով եմ` տոտալիտար աղանդներին վերաբերող Արմեն Աշոտյանի ելույթը ԱԺ-ում ինչ-որ իրավական հետեւանքներ կունենա եւ գոնե մասամբ կչեզոքացնի աղանդների սպառնալիքը ՀՀ ազգային անվտանգությանը, բայց դրան զուգահեռ, կարծում եմ, անհրաժեշտ է քննարկել Հայաստանի տարատեսակ կոնվենցիաների մասնակից լինելու անհրաժեշտությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА