ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նժդեհը նաեւ մեր հերոսն է». բուլղարացիները վրդովված են

13.03.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Նժդեհը նաեւ մեր հերոսն է».  բուլղարացիները վրդովված են

Ռուսաստանի Պետդումայում վերջերս տեղի ունեցած «Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի օրենսդրական ասպեկտներ» թեմայով քննարկմանը, որին մասնակցել են Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի եւ հանրային պալատի անդամներ, քաղաքագետներ, փորձագետներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, նրանցից ոմանք հայտարարել են, թե իբր Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ այսօր կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ: Քննարկման ժամանակ ելույթ է ունեցել նաեւ վայ քաղաքագետ Սերգեյ Մարկովը, ով հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Վերջինս մեղադրել է Հայաստանին ֆաշիզմին օժանդակելու մեջ: Ու կրկին թիրախավորվել է Երեւանում գտնվող Նժդեհի արձանը: Պարզվում է` այսպիսի տրամադրվածությունը խիստ բացասական է գնահատվում նաեւ Բուլղարիայում, ինչի մասին «Իրավունքի» հետ զրույցում «Նորավանք» ԳԿՀ փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, Ժողովուրդների բարեկամության Ռուսաստանի ինստիտուտի դոկտորանտ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (Երեւան) դասախոս, բուլղար քաղաքագետ ԳԵՈՐԳԻ ԻՎԱՆՈՎ-ԿՈԼԱՐՈՎԸ մասնավորապես նշեց.

«Թող տարբերվի թացը չորից». Գեւորգ Գորգիսյան

Ես չեմ հասկանում` ինչո՞ւ է այս հարցը դարձել հիվանդագին: Նժդեհն ընդհանուր ազգային հերոս է ոչ միայն հայերի, այլ նաեւ բուլղարացիների համար: Չէ որ եթե չլիներ Նժդեհը, թուրք-բուլղարական սահմանով թուրքերը մի քանի տասնյակ կիլոմետրով առաջ կգնային դեպի հյուսիս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Գ. Իվանով-Կոլարովի հետ «Իրավունքի» զրույցը կարդացե՛ք թերթի վաղվա համարներից մեկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА