ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանում ներքաղաքական վայրիվերումներ չեն լինելու»

13.03.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հայաստանում ներքաղաքական վայրիվերումներ չեն լինելու»

Որքան մոտենում է ՀՀ վարչապետի ընտրության օրը, այնքան ներքաղաքական լարվածությունն ավելանում է: Որոշ քաղաքական ուժեր, առիթից օգտվելով, ցանկանում են հիշեցնել իրենց մասին եւ փորձել իրենց ուժերն Ազատության հրապարակում, մյուսներն էլ ուզում են խոհեմ գտնվել, ու այս փոփոխություններից գոնե մի երկու պաշտոն «պոկել»: Այդուհանդերձ, թե ի՞նչ է սպասվում հայաստանյան ներքաղաքական կյանքում առաջիկա ամիսներին, եւ ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած հանրապետության ապագա ղեկավարը, «Իրավունքը» հետաքրքրվեց միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ:

«Ջորջ Սորոսը եւ Դոնալդ Թրամփն անձնական թշնամիներ են». Սուրեն Սարգսյան

-Կարծում եմ` Սահմանադրությամբ` Հայաստանի հաջորդ ղեկավարի` ՀՀ վարչապետի համար, ամենակարեւորը լինելու են արտաքին մարտահրավերները` ազգային անվտանգության եւ Հայաստանի ու Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության խնդիրները: Ըստ իս, ՀՀ հաջորդ վարչապետը պետք է փայլուն պատկերացում ունենա ազգային անվտանգության, պաշտպանության, բանակի մարտունակության մասին: Եվ երկրորդ ամենակարեւոր մարտահրավերը` բնականաբար, Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն է: Այստեղ էլ, կարծում եմ, որ լուրջ փորձառություն ունեցող գործիչ պետք է լինի Հայաստանը ներկայացնողը` իմանա թե՛ գործընթացի բանակցային, թե՛ պատերազմական գործողությունների պատմությունը: Այս առումով, մեզ մոտ մեծ հաշվով ընտրությունն այնքան էլ լայն չէ, ու այլընտրանքն էլ այնքան մեծ չէ: Հետեւաբար, Հայաստանում ներքաղաքական վայրիվերումներ, ինչ-որ բարդ պրոցեսներ այս անգամ չեն լինելու, ինչպես եղել են նախկին տարիներին: Այս անգամ Հայաստանում ամեն ինչ ավելի հարթ ու սահուն է անցնելու: Հետեւաբար, այս առումով որեւէ բարդ կամ ծանր վիճակ չեմ կարող կանխատեսել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА