ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ նորընտիր նախագահը հաջորդ շաբաթվանից կզբաղվի կադրերի ընտրությա՞մբ

13.03.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀ նորընտիր նախագահը  հաջորդ շաբաթվանից կզբաղվի կադրերի ընտրությա՞մբ

ՀՀ նորընտիր նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ այս օրերին իր առաջին ոչ պաշտոնական այցով շարունակում է գտնվել Միացյալ Թագավորությունում, Հայաստան նա պատրաստվում է վերադառնալ այս շաբաթվա վերջ: Իսկ Հայաստանում նրան սպասվում են ոչ միայն ապրիլի 9-ին նախատեսված նախագահի երդմնակալության արարողության պատրաստությունների հետ կապված կազմակերպչական աշխատանքներ, այլեւ կադրային լուրջ ընտրություն: Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացումն ապահովելու համար պետք է ստեղծի նախագահի աշխատակազմ, որը չի կարող գերազանցել 180 աշխատակիցը: Տարեկան 75 մլն դրամի չափով պահուստային ֆոնդ ունեցող աշխատակազմում, թերեւս գլխավոր պաշտոնը կլինի աշխատակազմի ղեկավարինը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Ա. Սարգսյանն իր աշխատակազմում պատասխանատու պաշտոններում ցանկանում է տեսնել իրեն այս տարիներին հավատարիմ մնացած, փորձված նախկին պաշտոնյաներին, այդ թվում` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն ԼԵՎՈՆ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻՆ, որը Ա. Սարգսյանի կառավարության կազմում եղել է ՀՀ ֆինանսների նախարարը: Թե էլ ովքեր կարող են տեղ գտնել ՀՀ նորընտիր նախագահի աշխատակազմում, «Իրավունքը» փորձեց պարզել Ա. Սարգսյանի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանից, սակայն նրա հեռախոսահամարը լռում էր:

«Անհապաղ եւ համարժեք քայլեր ձեռնարկել Ամուլսարի հանքավայրի շահագործման չեղարկելու համար»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА