ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՎՔԵՐ ԿԼԻՆԵՆ ԱՊԱԳԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

13.03.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՎՔԵՐ ԿԼԻՆԵՆ ԱՊԱԳԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ապրիլի 9-ին ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը երդումով կստանձնի իր պաշտոնը, իսկ Ազգային ժողովում կմեկնարկեն նոր վարչապետի առաջադրման եւ ընտրության ընթացակարգերը: Ամենայն հավանականությամբ, վարչապետի ընտրությունը կլինի ապրիլի 17-ին: Եվ, բնականաբար, շատ- շատերին հետաքրքրում է այն հարցը, թե ովքեր կլինեն այն 17 նախարարները, ում անունները հնչեցնելու է վարչապետը:

ԳՐՊԱՆԱՀԱՏՆԵՐ ԵՎ ԽԱՉԱԳՈՂԵՐ, ԱՌԱ՛Ջ

 

ՈՎՔԵՐ ԿՄՆԱՆ, ԻՍԿ ՈՎՔԵՐ ԿՀԵՌԱՆԱՆ

Բնականաբար, ստույգ  դեռեւս ոչ ոք չի կարող ասել, թե ներկայիս նախարարներից ովքեր կպահպանեն նախարարի կարգավիճակը նաեւ նոր կառավարությունում, ու առավել եւս, անհայտ են նոր անունները: Այդ ամենի մասին հնարավոր է դատողություն անել միայն հիմնավոր ենթադրությունների եւ կուլիսային խոսակցությունների հիման վրա: Ելնելով դրանից` ներկայացված նկարի «բասկետբոլային թիմում» զետեղել ենք այն նախարարներին, ում պաշտոնավարման շարունակության հավանականությունը թերեւս ամենաբարձրն է: Սակայն այդտեղ էլ տարբերակումներ` հավանականության տեսակետից, առկա են: Այսպես, քանի որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան շարունակելու է գործել. ապա դաշնակցական երկու «երկարակյաց» նախարարները` Լեւոն Մկրտչյանն ու Դավիթ Լոքյանը կպահպանեն նախարարական իրենց կարգավիճակը: Քիչ հավանական է, որ ՀՅԴ-ն իր «հին փորձված» կադրերին փոխի: Նաեւ գրեթե ոչ ոք չի կասկածում, որ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը կստանձնի առաջին փոխվարչապետի պաշտոնը: Ամենայն հավանականությամբ, իր տեղը կպահպանի եւ  ոչ պաշտոնապես Ծառուկյանի թիմի անդամ համարվող Հրաչյա Ռոստոմյանը, քանզի Ծառուկյան դաշինքը  սահմանադրական անցման այս շրջանում իրեն բավականին լոյալ է դրսեւորում:

Այժմ հյուսվող  ինտրիգների շրջանում թերեւս պետք է ակնկալել բավականին կատաղի մրցակցություն ՀՅԴ-ի եւ Ծառուկյան դաշինքի միջեւ: Թերեւս ծառուկյանականները պետք է, որ ակնկալիք ունենան ընդարձակելու սեփական փաստացի ներկայությունը գործադիրում, բայց դա հնարավոր է միայն ՀՅԴ-ի հաշվին` լինի դա նախարարական, թե ավելի ցածր պաշտոնների քվոտաների պարագայում: Պարզ է, որ ՀՀԿ-ն սեփական քվոտաների հաշվին այդպիսի հարցեր լուծելու որեւէ դրդապատճառ չունի, ուստի պետք է ակնկալել կոալիցիայի անդամ ՀՅԴ-ի եւ իրավաբանորեն ընդդիմադիր համարվող Ծառուկյան դաշինքի կատաղի մրցակցության արտացոլում, ինչպես ստվերում, այնպես էլ` հրապարակային դաշտում: Համենայնդեպս, գոնե միջնորդավորված տեղեկատվական հակամարտությունը գործնականում անխուսափելի է: Բնականաբար, հարց է ծագում, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն մինչեւ հիմա ձեռնպահ է մնում ապագա վարչապետի անունը հնչեցնելուց, եւ այդ հարցին պաշտոնապես անդրադարձ չի լինի առնվազն մինչեւ մարտ ամսվա վերջ: Գրեթե ոչ ոք չկա, որ հիշատակի այլ անուն, բացի Սերժ Սարգսյանից:

«Էռնեկյանին է ձեռնտու , որ «Զվարթնոցը» վերանվանվի Շառլ Ազնավուրի անվամբ » Ժ. Ասրյան

Իսկ Գալուստ Գրիգորիչը, ում կարծիքը սիրում են վկայակոչել ինչպես կուսակիցները, այնպես էլ` ընդդիմադիրները, Սերժ Սարգսյանի վարչապետությունը համարում է 100 տոկոսանոց ապագա: Բայց, անշուշտ, կան դրդապատճառներ, թե ինչու դա պաշտոնապես չի հնչեցվում:

Պաշտոնապես հնչեցվելու դեպքում գործող կառավարության աշխատանքի արդյունավետությունը կընկնի, քանզի միանգամից կգոյանան ճամպրուկային տրամադրություններ: Երբ վարչապետի թեկնածուն պաշտոնապես է հայտնի լինում, ապա սկսվում են այնպիսի երեւույթները, ինչպիսին են ստվերային լոբբինգը եւ սակարկության միջնորդավորված փորձերը: Եվ ինչքան կարճ տեւի այն ժամանակահատվածը, որն ընկած է վարչապետի թեկնածուի առաջադրումից մինչեւ նորընտիր վարչապետի կողմից նոր կաբինետի կազմի հրապարակումը, այնքան կարճ կտեւի այդ, այսպես կոչված, լոբբինգային ժամակահատվածը, եւ այնքան ավելի ազատ կլինեն ապագա վարչապետ Սերժ Սարգսյանի ձեռքերը` հարկ եղած դեպքում գործադիրում արմատական կադրային փոփոխություններ անելու: Բացի այդ, հեռացվողները ավելի քիչ հնարավորություն կստանան հակաքայլեր կազմակերպելու համար:

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՊԱՐՏԻԱՆ

Այն, որ նախագահ Սերժ Սարգսյանը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացմանը հնարավորություն ստացավ կատարելու առաջին խորհրդանշական քայլը, դա ավելին է, քան զուտ շախմատային արարողակարգի մի դրվագ: Այդ խորհրդանշական քայլը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի: Դրանով, ըստ ամենայնի, ընդգծվում է, որ արտաքին աշխարհում Սերժ Սարգսյանն ընկալվում է որպես հմուտ քաղաքական շախմատիստ: Իսկ նրա ողջույնի խոսքում նույնպես մետաֆորիկ ձեւով կարելի է տեսնել քաղաքական որոշակի ուղերձներ: Այսպես, Սերժ Սարգսյանն այլաբանորեն հնչեցրել է, թե սահմանադրական անցման ամբողջացման արդյունքում ինչպիսի քաղաքական կուլտուրա է ակնկալվում Հայաստանի ներսում. «Շախմատն այն եզակի խաղն է, որն անցել է ժամանակի փորձությունը: Այն շատ նման է կյանքին, որտեղ վերջնական արդյունքը մեծապես կախված է կատարված քայլերից, իսկ խաղի ավարտից հետո բոլոր խաղաքարերը` լինի դա թագավոր, թե՛ հասարակ զինվոր, տեղադրվում են նույն տուփի մեջ: Թերեւս, դա է պատճառը, որ դարեր շարունակ մարդկությունը սիրում եւ խաղում է շախմատ, հայտնաբերում է դրա նորանոր, թաքնված կողմերը, փորձում բացահայտել այս իմաստուն խաղի անվերջ գաղտնիքներն ու խորությունը: Շախմատը խաղ է, բայց նաեւ արվեստ եւ գիտություն: Այն մարդուն սովորեցնում է մտքի ու ճշգրիտ հաշվարկի, ստեղծագործելու ու ազնիվ պայքարի մշակույթը: Այն պարտադրում է խորապես հարգել խաղընկերոջը»:

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ 3 ԱՄՍՈՒՄ ՉԿԱՍԵՑՐԵՑ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

Որոշակի ուղերձ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ կարելի է տեսնել նաեւ Սերժ Սարգսյանի կողմից արված եզրափակիչ դարձվածքում. «Գտնվելով աշխարհահռչակ շախմատիստ, աշխարհի երկրորդ չեմպիոն Էմանուել Լասկերի հայրենիքում, որին շախմատային գահը պատկանել է 27 տարի անընդմեջ` ցանկանում եմ խոսքս ավարտել նրա խորհրդով. «Եթե տեսնում եք լավ քայլ, փնտրեք ավելի լավը»:

Իսկ կոնկրետ արտաքին սպառնալիքին` Ադրբեջանի լայնածավալ զորավարժություններին, ապա ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ եթե Ադրբեջանում իսկապես մտածում են, թե նման զորավարժությունների անցկացումը կնպաստի խնդրի լուծմանը, խորապես սխալվում են: «Արցախի զինված ուժերը բազմիցս ապացուցել են, որ պատրաստ են ապահովել քաղաքացիների եւ պետականության անվտանգությունը»,- ընդգծել է Շարմազանովը: Միեւնույն ժամանակ, ՀՀԿ մամուլի քարտուղարի կարծիքով, նման զորավարժությունները որեւէ կերպ չի կարելի արդյունավետ կոչել: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ նախընտրական շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը չի գնա շփման գծում իրավիճակի լարման: «Իսկ թե ինչ կլինի կես տարի, մեկ տարի անց, բազմիցս ասել են, որ խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի: Ուստի անվտանգության հարցերը առաջնային են Հայաստանի եւ Արցախի ղեկավարության համար»,- ասել է Շարմազանովը:

 

ԻՍԿ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻՑ ՖՈՐՍՄԱԺՈՐ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ

ՀՀԿ մամլո խոսնակը, ըստ էության, պարզ ակնարկեց, որ արտաքին ուժերի պատվերով խաղացողները չեն կարող հուսալ, որ կստանան այնպիսի «բոնուս», ինչպիսին է ադրբեջանական լայնածավալ սադրանքի դեպքում ներքին կայունությունը խարխլելու դյուրացումը: Խոշոր հաշվով, այն, որ այդպիսի լծակը չի աշխատում, պարզորոշ երեւաց 2016-ի քառօրյա պատերազմին: Այն ժամանակ բոլորին ակնհայտ դարձավ, որ, ընդհակառակը, արտաքին սպառնալիքը հանրությանը համախմբող, այլ ոչ թե պառակտող գործոն է: Ուստի` արտաքին խաղացողների մտքով չի կարող անցնել այնպիսի ավանտյուրան, ինչպիսին է արտաքին ագրեսիայի սանձազերծումով երկրի ներսում ֆորսմաժոր ստեղծելը: Ֆորսմաժոր ստեղծող չեն եւ արմատական ընդդիմադիրները: Նույնիսկ «Ելքը» դա չի կարող որեւէ կերպ ապահովել, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը խոստանա, որ պետք է գործուղվի Ազատության հրապարակ: Ընդհակառակը, նրան չի հաջողվում նույն դաշտը բերել «Ելք» դաշինքի մյուս կուսակցություններին, քանզի ե՛ւ Էդմոն Մարուքյանը, ե՛ւ Արամ Սարգսյանը արդարացիորեն չեն տեսնում այն դրդապատճառը, հանուն որի իմաստ կունենար գնալ հրապարակ, խորհրդարանի ամբիոնը փոխել փողոցի ամբիոնով եւ անցնել այն սահմանագիծը, որից անդին իշխանությունն իրենց ընկալելու է որպես թշնամի: Դեռ շատ կոնկրետ` գնաճի դեմ ակցիաների ընթացքում «Ելքը», որն այդ պահին միասնաբար էր գործում, չկարողացավ փողոցում զգալի քանակով ցուցարարներ հավաքել: Ու առավել եւս, «իշխանափոխության» կամ «Սերժ Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալու» հեքիաթներով զգալի զանգված հավաքել չի ստացվի: Ու, կարելի է ասել, որ նույն Նիկոլի պարագայում հանրությանն ավելի հետաքրքիր էին նրա եւ նրա զինակիցների խորհրդարանական ելույթները, քան` փողոցային ակցիաները: Ի դեպ, շաբաթ օրը սէֆիլյանականների ստեղծած հերթական «միասնական ճակատը» թեեւ Ազատության հրապարակի «համազգային հանրահավաքին» հավաքեց գրեթե նույնքան մասնակից, որքան հաջողվում է Նիկոլին, բայց դա էլ հանրային հետաքրքրության առարկա չդարձավ: Ու դա, չնայած այն հանգամանքին, որ որոշ հռետորներ այդտեղ հանդես էին գալիս ամենածայրահեղական կոչերով... Այսինքն` կարելի է արձանագրել, որ Հայաստանում հանրահավաքները այլեւս չեն կարող դիտարկվել որպես քաղաքական խնդիրների լուծման գործիք: Դրանք մնացին այն տիրույթում, որը վերաբերում է սոցիալական կամ տնտեսական շատ կոնկրետ խնդիրներին:

ԱՍՈՒՄ ԵՔ` ԿՐԿԵՍԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ ՉՈՒՆԵ՞ՆՔ

Այնպես որ, հրապարակներից էլ ինչ-ինչ մեծ սյուրպրիզներ ակնկալելի չեն: Մնում է միայն, որպեսզի նաեւ ազգային անվտանգությունն ապահովող կառույցները ապահովագրեն մեր երկիրը նաեւ տարատեսակ հանցավոր զինյալ խմբերից, որոնք պարբերաբար ծլում են այն  պահից սկսած, երբ մեկնարկեցին սահմանադրական բարեփոխումները:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА