ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնը հանդես կգա «Օրը՝ անձրևոտ...» ներկայացմամբ

13.03.2018 12:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնը հանդես կգա «Օրը՝ անձրևոտ...» ներկայացմամբ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում այսօր ժամը 19:00-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում հանդես կգա Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնը՝ «Օրը՝ անձրևոտ...» ներկայացմամբ, որի հեղինակն ու բեմադրիչն է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:

ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԵՏԱՁԳՎԵՑ 4 ԱՄՍՈՎ

«Ազդակ» լրագրողական ակումբում կայացած ասուլիսի ժամանակ բեմադարիչն ասաց, որ պիեսը գրվել և բեմադրվել է 2017 թվականին: 

«Պիեսում պատկերված է, թե մարդ ինչպես է կորցնում իր ընտանիքը, ընկերներին, ինքն իրեն՝ խմիչքի պատճառով: Հարբած մարդը դառնում է վտանգավոր ոչ միայն հասարակության, այլև ինքն իր համար: Նա կորցնում է իր մարդկայնությունը: Իսկ սթափ վիճակում նա սովորականից սովորական անձնավորություն է, նույնիսկ կարող է տաղանդավոր լինել: Նա կարող է խոսել սիրո, գրականության մասին, նա կարող է ունենալ կին և երեխաներ, ընկերներ, որոնք փորձում  են նրան օգնության ձեռք մեկնել: Ցավոք սրտի մարդկության 1.5%-ը տառապում է այդ հիվանդությամբ և հրաժարվում օգնությունից: Մեր  պիեսով ուզում ենք ասել, որ մարդ չպետք է հասնի այն աստիճանի, որ նրան օգնելն անհնար դառնա»: 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА