ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարտի 8-ին շտապ օգնությունը 698 կանչ է ստացել

12.03.2018 22:20 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մարտի 8-ին շտապ օգնությունը 698 կանչ է ստացել

Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը Երեւանի շտապ օգնությունը 698 կանչ է ստացել: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց «Շտապ օգնություն» ՓԲԸ ղեկավար Թագուհի Ստեփանյանը:

ՆԱԽԱԻՆՖԱՐԿՏԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՎ ՀԻՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՏՆՎԵԼ

Նրա խոսքով՝ հանգստյան օրերի հետ կապված՝ մարտի 8-ից 11-ը, շտապ օգնության կանչերի թիվը չի աճել՝ այն մնացել է կայուն բարձր, ինչպես ամբողջ ձմռան ընթացքում. օրական միջինը շտապ օգնությունը ստացել է 660-ից մինչեւ 750 կանչ: Հիվանդների գրեթե 10-15 տոկոսը հոսպիտալացման կարիք է ունեցել:

Ինչպես նշեց Թագուհի Ստեփանյանը, ինչպես վերջին օրերին, այնպես էլ ամբողջ տարվա ընթացքում կանչերի հիմնական պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են: Երկրորդ տեղում են շնչուղիների հիվանդությունները, սակայն վերջին օրերին դրանց պատճառով կանչերի թիվը, նրա խոսքով, չի աճել: Կանչերի թվով երրորդ տեղում են շարունակում մնալ վնասվածքները:

Նշենք, որ ամանորյա տոներին, ի տարբերություն «մարտյան» տոների, կանչերի թիվը, որպես կանոն, աճում է. եթե աշխատանքային օրերին շտապ օգնությունը ստանում է մոտ 650 կանչ, ապա տոնական օրերին՝ 820-840:

Նշենք նաեւ, որ մարտի 8-ից 11-ը մոտ 20 տոկոսով մեծացել է մանկական հիվանդանոցներ դիմած հիվանդների թիվը, ի դեպ՝ մեծ մասը միայն ամբուլատոր բուժման կարիք է ունեցել: Շաբաթ օրերին, ինչպես նաեւ մարտի 8-ի եւ 9-ի նման հանգստյան օրերին Երեւանի պոլիկլինիկաներում առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 13:00 հերթապահ բժիշկներ կան, սակայն կիրակի օրերին պոլիկլինիկաներում հերթապահ բժիշկներ չկան, ինչի հետ կապված հիվանդներն անգամ ստիպված են կա՛մ հիվանդանոց դիմել, կա՛մ, եթե հանգամանքները թույլ են տալիս, շտապ օգնություն կանչել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА