ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սմարթֆոնի օգտագործողները հոգեկան խնդիրներ ունեն. գիտնականներ

12.03.2018 11:34 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Սմարթֆոնի օգտագործողները հոգեկան խնդիրներ ունեն. գիտնականներ

Գիտնականները պարզել են, որ սմարթֆոնն իր տիրոջ մոտ կարող է հոգեկան խնդիրներ առաջացնել, հաղորդում է Business Insider-ը:

Գիտնականները գտել են ցրված սկլերոզով հիվանդների նյարդային բջիջները պահպանելու միջոց

Դրա պատճառն անընդհատ զանգերն ու ծանուցումներն են, որոնք սթրես առաջացնող հորմոններին մղում են գործողության:

Արդյունքում, հետազոտության համաձայն, ամերիկացի ուսանողների մոտ 89%-ը դժգոհում է «տեսիլային» հեռախոսազանգերից. երբ ուղեղն արձագանքում է հեռախոսին նույնիսկ այն ժամանակ, երբ այն անջատված է: Իսկ 86%-ն էլ նշել է, որ մշտապես ստուգում է էլեկտրոնային փոստն ու սոցկայքերը:

woman phone smartphone

Էնդոկրինոլոգ Ռոբերտ Լուսիտգը հաստատել է, որ անընդհատ հեռախոսային ծանուցումներն ուղեղը «վարժեցնում են» անընդհատ սթրեսի և վախի վիճակում գտնվելուն: Սա հանգեցնում է նրան, որ ուղեղի մի մասը, որը պատասխանատու է ավելի բարձր կարգի ճանաչողական գործառույթների համար, դադարում է գործել ամբողջությամբ:

Արդյունքում, մարդը կորցնում է բազմակողմանիությունը, իսկ կուտակված սթրեսը, միանգամից մի քանի բան անելու փորձերի դեպքում, անմիջապես հանգեցնում է հիվանդագին իրավիճակների:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА