ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դաջվածքները մաշկի վրայից չեն անցնում իմունիտետի շնորհիվ

12.03.2018 11:14 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Դաջվածքները մաշկի վրայից չեն անցնում իմունիտետի շնորհիվ

Գիտնականները պարզել են, թե դաջվածքներն ինչու չեն խամրում եւ ժամանակի ընթացքում չեն անհետանում: Սա կապված է իմունային համակարգի հատկության հետ, նշված է Journal of Experimental Medicine-ում հրապարակված հոդվածում:

Մենք չենք կարող որևէ բուհի ստիպել որոշում կայացնել. Արայիկ Հարությունյան

Իմունային բջիջները «ուտում» են ներկի հատիկները, որոնք մարմնի մեջ են հայտնվում դաջվածք կատարելիս, եւ այն պահպանում են մարդու ամբողջ կյանքի ընթացքում. «Միկրոֆագերն այնքան էլ երկար չեն ապրում, որքան մարդը, եւ ամենայն հավանականությամբ, դրանց պարունակությունը, այդ թվում՝ ներկերի մասնիկներն ազատվում են: Այս մասնիկները «որսում» են հարեւան միկրոֆագերը, ինչը դաջվածքին թույլ է տալիս գործանակում հավերժորեն գոյատեւել»,- հայտարարել է Մարսելի համալսարանից Սանդրին Անրին:

Դաջվածքը կերպարվեստի հնագույն տեսակներից մեկն է: Վերջին տարիներին կենսաբանները եւ բժիշկները սկսել են ակտիվորեն հետաքրքրվել, թե ինչպես են դաջվածքներն ազդում մարդու առողջության վրա: Վերջերս պարզվել է, որ իմունային բջիջները դաջվածքներից ներկի մասնիկները տեղափոխում են ավշահանգույցներ եւ օրգանիզմի այլ մասեր, որտեղ նրանք կարող են բորբոքում առաջացնել եւ նպաստել քաղցկեղի զարգացմանը:

Այս հայտնագործությունը Անրիին եւ նրա գործընկերներին դրդել է այն մտքին, որ դաջվածքների պահպանման մեջ իմունային բջիջները շատ ավելի կարեւոր դեր են խաղում, քան ընդունված էր նախկինում կարծել: Գիտնականներն իրենց գաղափարը ստուգել են՝ նկարներ կատարելով մի քանի մկների մարմնին: Արդյունքում հաջողվել է հետեւել, թե միկրոֆագերն ինչպես են փոխգործակցում ներկի մասնիկների հետ:

Երբ դաջելու ժամանակ ներկը հայտնվում է մաշկի մեջ, այն գրավում է միկրոֆագերի իմունային բջիջների ուշադրությունը: Դրանց գործառույթն է օտար եւ պոտենցիալ վտանգավոր ամեն ինչը կլանելը: Միկրոֆագերը գունանյութի մասնիկները եւս ընկալում են որպես ինչ-որ բան, որը հարկավոր է վնասազերծել եւ այն կլանում են: Սակայն իրենք միկրոֆագերը նույնպես այնքան էլ երկար չեն ապրում: Թվում էր, թե միկրոֆագի մահանալուց հետո այն ներկը, որը նրա մեջ եղել էր, կարող է վերանալ մաշկի մահացող մասնիկների հետ:

Սակայն այս ներկը ընդգրկում է այլ մակրոֆագեր, որոնք փոխարինում են մահացածներին: Փորձի ժամանակ մկներին դաջվածքից մի քանի շաբաթ հետո ներարկում են կատարել, որը մաշկի մեջ բոլոր միկրոֆագերը սպանում էր, սակայն դաջվածքը պահպանվում էր. այնտեղ, որտեղ այն գտնվում էր, նոր բջիջներ էին գալիս եւ ներծծում ներկը, որը գտնում էին մաշկի միջբջջային տարածքում:

Մեկ այլ փորձում դաջված մաշկի կտորները մեկ մկից մյուսին են փոխպատվաստել, եւ 6 շաբաթ անց ամբողջ ներկը, որը եղել էր փոխպատվաստված մաշկում, մի մկան (դոնոր մկան) բջիջներից անցել էր մյուսի բջիջներին: Հետազոտության հեղինակների խոսքով՝ դաջվածքը մաշկի վրա այդքան երկար է մնում իմունային միկրոֆագերի,- մաշկի միակ բջիջները, որոնք կարող են ներծծել դաջվածքի գունանյութը,- հենց այս ունակության շնորհիվ, ինչպես նաեւ այն բանի, որ միկորֆագերը վերցնում են մահացած բջիջներից հետո մնացած ներկը: Գիտնականները նշում են, որ իմունային համակարգի այս նույն ունակությամբ է պայմանավորված, թե ինչու է չափազանց դժվար դաջվածքից ազատվել նույնիսկ լազերի միջոցով:

Խնդիրները չտեսնելով՝ դրանք չեն լուծվի. «Փաստ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА