ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լիբանանի «Վանա ձայնը» կընդլայնի գործունեությունը Հայաստանում և Արցախում

11.03.2018 23:01 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Լիբանանի «Վանա ձայնը» կընդլայնի գործունեությունը Հայաստանում և Արցախում

Լիբանանի հայկական «Վանա ձայն» ռադիոկայանի տնօրեն ՎԻԳԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ Երևանի Մետաքսի ճանապարհ հյուրանոցում հանդիպում ունեցավ հայաստանյան մի խումբ մշակույթի գործիչների հետ: Հյուրը ամփոփ ներկայացրեց «Վանա ձայն» ռադիոկայանի 32 տարիների գործունեությունը, անդրադարձ եղավ նաև Լիբանանի հայ համայնքին, համայնքային կառույցների գործունեությանը: Վ. Ավագյանի հետ հանդիպմանը Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը հանգամանալից ներկայացրեց իր առաջարկները հայաստանյան և Սփյուռքի համայնքների մշակութային կառույցների միջև գործունեության ընդլայնման ուղղությամբ: Մասնավորապես կարևորվեց հայաստանյան մշակութային կառույցների մասին ռադիոկայանի եթերում առավել հաճախ անդրադարձը:Վ. Ավագյանը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ արդեն մեծ աշխատանք իրականացվել է և հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում «Վանա ձայնի» եթերում ներկայացվում են հայաստանյան մշակույթը ներկայացնող մշտական հաղորդաշարեր, գործում է նաև ռադիոկայանի թղթակցային կետը Հայաստանում.  «Ամեն շաբաթ Հայաստանից մշտական երկու հաղորդաշարեր են ներկայացվում Վանա ձայնի եթերում` «Երևանյան անդրադարձը» և «Երազի երկիրը», որը իրականացվում է ՀՀ Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ և Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ»,- տեղեկացրեց «Վանա ձայնի» ղեկավարն ու վստահեցրեց, որ այսօր ամեն ինչ անում են, որպեսզի մոտ ապագայում «Վանա ձայնի» մասին իրազեկվածությունը մեծանա նաև Հայաստանում և Արցախում` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանում մեծ թվով սփյուռքահայեր են ապրում, որոնց համար «Վանա ձայնը» մշտապես հարազատ ու սիրելի ռադիոկայան է եղել:

Մահացել է կինոօպերատոր Ստեփան Մարտիրոսյանը (Տեսանյութ)

Հանդիպմանը ներկա հայաստանյան մշակույթի գործիչներին Վ. Ավագյանը տեղեկացրեց, որ«Վանա ձայնը» այսուհետ նույնպես շարունակելու է կարևոր հայապահպան գործառույթը` ձայնային կամուրջ հանդիսանալով Հայրենիքի և Սփյուռքի միջև:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА