o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անհայտ անձինք թուրքական մզկիթ են հրդեհել Բեռլինում

11.03.2018 22:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անհայտ անձինք թուրքական մզկիթ են հրդեհել Բեռլինում

Բեռլինում հարձակում է իրականացվել Ռեյնիքենդորֆ շրջանում գտնվող մզկիթի վրա: DW.com-ի փոխանցմամբ՝ կիրակի գիշեր երեք անհայտ երիտասարդ կոտրել են թուրքական մզկիթի պատուհանը և հրդեհ են կազմակերպել այնտեղ:

Կատարվածի ականատեսը դարձած անցորդները ոստիկանություն են կանչել, սակայն իրավապահներին չի հաջողվել ձերբակալել այդ անձանց: Դեպքի վայր ժամանակ հրշեջ-փրկարարները մարել են կրակը, թեև մզկիթին պատկանող կառույցներից մեկն ամբողջությամբ այրվել է:

Ոստիկանության կարծիքով՝ կատարվածը քաղաքական շարժառիթ ունեցող հանցագործություն է:

Կատարվածից մեկ օր առաջ Բադեն-Վյուրտենբերգ երկրամասի քաղաքներից մեկում նույնպես հարձակում է իրականացվել թուրքական մզկիթում, որի ուղղությամբ «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել:

Թուրքիայում նոր կառուցվող մզկիթ է փլուզվել․ կա զոհ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА