ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է սրբագրեի աղետից հետո ինձ շնորհված կյանքը…». Հասմիկ Աջամյան

10.03.2018 22:36 ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Պետք է սրբագրեի աղետից հետո ինձ շնորհված կյանքը…». Հասմիկ Աջամյան

Այս տարվա դեկտեմբերի 7-ին կլրանա 1988 թվականի աղետի երեսունամյա տարելիցը: Ծնունդով Սպիտակից բանաստեղծուհի ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆՆ անդրադառնալով երկրաշաժից մնացած իր հուշերին՝ գրում է. «Տարիների ընթացքում ինձ չեն լքել կորցնելու վախն ու սարսափը, մեղքի զգացողությունն ու պարտքի բեռը… Սպասված «գրականության ժամը» չեկավ պոլիտեխնիկ սովորելուս տարիներին: Հավերժի հավատով մանկիկներ էի բարուրում, երբ փլվեց ծննդավայրս` Սպիտակ քաղաքը: Ասում էին՝ էլ չկաս, չկաս Սպիտակ, բայց դու միշտ եղիր, անկախ իմ գոյից, անկախ աղետից` եղիր… Երեսուն տարի է անցել` այսօրը փորձում է սրբագրել երեկվա ապրածը: Մանրամասնելն է դժվար` խոց չունի վերքը, բայց սպին ցավոտ է…Ամուսնուս գրած նամակները կնքում էի արցունքներով, մի օր տոնի ակնկալիքով արցունքներս այրեցի»:

Գորիսի ArtExpo ծրագրում ներկայացվեց Հայաստանի դրախտից մինչեւ սյունյանց աշխարհի ճախարակն ու տարազը

Բայց գրիչը բանաստեղծուհուն հավատարիմ մնաց եւ շարունակեց գրել. «Բանաստեղծություններ էի գրում, աղջիկներս են բանաստեղծություններս: Հրապարակել չէի ուզում`անազնիվ էի համարում իմ ներկայությունը ընթերցողի մտքում: Առաջին գիրքս տպագրելուց հետո պարտավորվեցի` ես պետք է սրբագրեի աղետից հետո ինձ շնորհված կյանքը… Ոչ մի տողիս տեղը կանխավ չեմ իմացել: Ես չգիտեի, որ կարող եմ գրել նաեւ մանկական գործեր: Ավագ թոռանս հանելուկ էր պետք, գրեցի: Գրեցի ու իմացա իմ մեջ ապրող մանկան տեղը: Ստեղծագործական մոլորակս իմ կյանքի արդարացումն է` ինչքանով որ ստացվել է», -անկեղծանում է Հ. Աջամյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА