ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զիդան. Ռոնալդուն այլ գալակտիկայից է

10.03.2018 22:14 ՍՊՈՐՏ
Զիդան. Ռոնալդուն այլ գալակտիկայից է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության շրջանակում «Էյբարի» (2:1) նկատմամբ տարած հաղթանակը: 

Դիեգո Սիմեոնե. «Եթե իմ թիմի համար առաջատար ընտրեի, ապա դա կլիներ Ռոնալդուն»

«Ռոնալդուն այլ գալակտիկայից է: Նա գիտի, որ գոլեր կխփի, նա ունիկալ և յուրահատուկ խաղացող է: Նրա վիճակագրությունը խոսում է իր փոխարեն: Նա տրամադրված է լավատեսորեն: Եթե երկու գոլ խփի, ապա կձգտի դառնալ հեթ-տրիկի հեղինակ: Նա շատ լավն է: 

Ինչ վերաբերում է Բեյլին և Իսկոյին, ապա կասեմ, որ նրանք շատ լավ են խաղացել: Նրանք պայքարեցին և շատ վազեցին: Նրանք բնավորություն ունեն: Մոդրիչը նույնպես լավ խաղ անցկացրեց: Նա հիմնային խաղացող է մեզ համար»,- Զիդանի խոսքն է մեջբերում «Marca»-ն: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА